Քաղաքական11:55, 14 Հունվար 2020
Հունաստանի արտգործնախարար. «Պետք է անվավեր ճանաչվի Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրը»

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Նիկոս Հրիստոդուլիդիսի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում անդրադարձել է լիբիական վերջին զարգացումներին:
Դենդիասը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հարցը: Կիպրոսի հանրապետության արտգործնախարար Հրիստոդուլիդիսը անդրադառնալով թեմային, համոզմունք է հայտնել, որ հակազդելու են Թուրքիայի այս ջանքերին:
Հրիստոդուլիդիսի փոխանցմամբ` Կիպրոսի հարցի լուծումը դրական ազդեցություն կթողնի հույն-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանի իրավիճակի և Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների վրա:
Այնուհետև Դենդիասը նշել է, որ Հունաստանի համար Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված համաձայնագիրն առ ոչինչ է և անվավեր: Նախարարի խոսքով` առաջիկայում այդ թեմայով հանդիպումներ է ունենալու Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի ղեկավարության հետ:
«Այդ հարցը քննարկելու ենք Միջերկրական ծովի և Ծոցի բոլոր երկրների, ինչպես նաև ԵՄ-ի մեր գործընկերների հետ: Սա մեր առաջնահերթություններից է»,-ասել է Դենդիասը:
Հունաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված համաձայնագիրն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքն ու Միջերկրական ծովի երրորդ երկրների ինքնիշխանությունը:
«Այս համաձայնագիրը չունի որևէ իրավական հիմք և ապակայունացնում է իրավիճակը թե Լիբիայում և թե տարածաշրջանում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |