Քաղաքական17:49, 27 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը կուսակցություն կհիմնի հունվարին

Օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից «Ապագա» կուսակցության հիմնումից բացի 2020-ի հունվարին ևս մեկ կուսակցություն կհիմնվի:
Այդ նոր կուսակցության հիմնադիրը Թուրքիայի նախկին արտգործնախարար ու փոխվարչապետ Ալի Բաբաջանն է: Վերջինս Դավութօղլուի նման ժամանակին գործունեություն է ծավալել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության շարքերում, վերջերս էլ լքել էր ԱԶԿ-ն՝ պատրաստվելով հիմնել նոր կուսակցություն:
Բաբաջանը թուրքական T24 լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է, որ կուսակցության հիմնադրման աշխատանքները նախատեսվածից ավելի երկար են տևել և կավարտվեն հունվարին:
Նա նշել է, որ կուսակցության անունը որոշելու է ժողովուրդը՝ չհայտնելով, սակայն, թե ինչ եղանակով է դա տեղի ունենալու:
Բաբաջանի խոսքով իրենց կուսակցությունը լավ կադրեր է ունենալու և չի լինելու մեկ մարդու կուսակցություն, քանի որ Թուրքիան ևս մեկ «մեկ մարդու կուսակցության» կարիք չունի (նկատի ունի Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն-խմբ.):
Բաբաջանը հայտարարել է նաև, որ ընտրվելու դեպքում իրենք 1 ամսում կկայունացնեն երկրի տնտեսությունը, իսկ դատական համակարգին էլ կասեն, որ այլևս չեն գործելու՝ ըստ ստացած հեռախոսազանգերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |