Տարածաշրջան17:51, 26 Դեկտեմբեր 2019
Էրդողան. «Լիբիային ռազմական օգնություն ցույց տալու օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մեջլիսի աշխատանքները սկսվելուն պես օրակարգ են բերելու Լիբիա ռազմական օգնություն ուղարկելու օրինագիծը:
Նա նշել է, որ Լիբիա զորք ուղարկելու համար հիմք են ընդունել «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», որը ստորագրվել է վերջերս Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը: Էրդողանի խոսքերով՝ օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի, երբ օրենսդիր մարմինը վերսկսի աշխատանքները՝ հունվարի 8-ին կամ 9-ին:
Անդրադառնալով Լիբիայի ներքաղաքական զարգացումների և դրանց վերաբերյալ Թուրքիա դիրքորոշմանը՝ Էրդողանը նշել է.
«Թուրքիան ի սկզբանե դեմ է արտահայտվել Լիբիայի լեգիտիմ կառավարության դեմ (Ֆաիզ Սարաջի ղեկավարած կառավարությունը) ապստամբ գեներալի (Խալիֆ Հաֆթար՝ Լիբիայի չճանաչված ազգային բանակի գեներալ) հարձակումներին: Տրիպոլիի իշխանություններին ամեն տեսակի աջակցություն ցույց ենք տվել, տալիս ենք և տալու ենք ընդդեմ ապստամբ գեներալի, որին աջակցում են տարբեր եվրոպական և արաբական երկրներ: Ավելին, Լիբիան և մեր երկիրը Միջերկրականում սահմանակից են, քանի որ այնտեղ մեր լիազորությունները խաչվում են»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ստամբուլում Թուրքիայի եւ Տրիպոլիի կառավարության միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի առաջին դրույթը վերաբերում է ռազմական համագործակցության ստեղծմանը, իսկ երկրորդը՝ երկրների միջև ծովային գոտիների սահմանազատմանը, ինչը, մասնավորապես, ենթադրում է հետախուզության և Լիբիայի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից օգտակար հանածոների հայթայթման հնարավորություն: Երկրի ներկայացուցիչների պալատը (ընտրված խորհրդարանը) անվանել է այդ պայմանավորվածությունը ոչ լեգիտիմ՝ կոչ անելով ՄԱԿ-ին զրկել Տրիպոլիի կառավարությունը միջազգային մանդատից եւ դիմելով Արաբական պետությունների լիգային անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանության մասին պայմանագրի դրույթները կիրառելու մասին պահանջով՝ ի պատասխան ներխուժման սպառնալիքի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել քաղաքական հայացնքերի պատճառով թուրքիան լքած Դողան Օզգյուդենի հետ:
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |