Քաղաքական10:51, 24 Դեկտեմբեր 2019
Քրդամետ կուսակցություն. «Ոչ մի կապ չունենք Դավութօղլուի նոր կուսակցության աշխատանքների հետ»

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Սարուհան Օլուչը հերքել է իր մասին շրջանառվող այն լուրերը, թե ինքը մասնակցել է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած նոր կուսակցության խորհրդի նիստին:
Ազգայնական իշխանամետ «Yeni Akit» թերթը դեկտեմբերի 20-ին «Ահա և Ահմեթ Դավութօղլուի «Ապագան». Տեսեք ու՞մ հետ է սեղան նստում» վերնագիրը կրող լուրի մեջ պնդել էր, որ Սարուհան Օլուչը ներկա է գտնվել Դավութօղլուի հիմնած «Ապագայի» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստին:
Օլուչը, ի պատասխան սրա, ասել է. «Նախ և առաջ, ես այդ օրը ներկա եմ եղել 2020թ. բյուջեի օրենքի նախագծի քննարկմանը և երկրորդն էլ, ոչ իմ կուսակցությունը, ոչ էլ ես որևէ կապ չունենք նախկին վարաչապետի կուսակցության աշխատանքների հետ»:
Նա նշել է, որ այս լուրի հեղինակները սպասարկում են իշխանության շահերը:
«Այս մանիպուլյատիվ աշխատանքը խստորեն դատապարտում եմ»,-ասել է Օլուչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |