Քաղաքական12:00, 24 Դեկտեմբեր 2019
Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցադիմում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Յավուզյըլմազը պահանջել է պատասխանել, թե Թուրքիան իր սահմանին շատ մոտ գտնվող ատոմակայանի հարցում ինչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել միջազգային ասպարեզում և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել:
Թուրքիայի փոխնախագահը հարցին պատասխանելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա ներկայացրել ԱԳՆից ստացված ստացված պատասխանը: Դրանում նշվել է, որ Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության պահանջներին:
Թուրքիայի արտաքին գերատեսչության պատասխանում նշվել է, որ ատոմակայանը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ) կողմից, որը ատոմակայանի վերագործարկման օրվանից սկսած ատոմակայանի կառուցվածքային թերություններից բխող անվտանգության խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում:
Շեշտվել է, որ Թուրքիան ատոմակայանը փակելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող, քանի որ որևէ ատոմակայան փակելու իրավասությունը բացառապես տվյալ երկրին է պատկանում:
Պատասխանում, սակայն, ներկայացված են Թուրքիայի կողմից միջազգային ասպարեզում Մեծամորի ատոմակայանի դեմ արված որոշ նախաձեռնություններ:
«Ատոմային անվտանգության կոնվենցիայի վերանայման ժողովների ժամանակ Թուրքիան ներկայացրել է, որ ատոմակայանը, որը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բնական աղետներ են լինում, տեղակայված է Թուրքիայի տարածքին շատ մոտ և աշխատում է հին տեխնոլոգիաներով, ռիսկի գործոն է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Թուրքական մեդիայում նշվում է, որ ՌԴ-ից ունեցած կախումը նվազեցնելու համար Թուրքիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է սկսել ամերիկյան ընկերության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |