• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հունիս, 2025
Կիրակի 15:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:41, 18 Դեկտեմբեր 2019

Թրամփի վարչակազմը դիրքորոշումը չի փոխել Հայոց ցեղասպանության հարցում

Թրամփի վարչակազմը դիրքորոշումը չի փոխել Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ Պետքարտուղարությունը (Պետդեպ) պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետքարտուղարության պաշտոնական կայքում նշված է, որ այդ հարցի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ունեցած դիրքորոշումը չի փոխվել:

«Մեր հայացքներն արտացոլված են սույն թվականի ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչած ուղերձում»,- նշված է հայտարարությունում:

2019թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ցավակցական ուղերձում օգտագործել էր «Մեծ եղեռն» եզրույթը.

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան...

Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն էր ընդունել նմանատիպ բանաձև:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան. «Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ»
14:18, 30 մայ
Ֆիդան. «Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինայում հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարարի հետ։

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
11:02, 30 մայ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ, հեռախոսազրույց է կայացել նաև «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի անդամների հետ։

Էրդողան. «Նոր սահմանդրության համար աշխատանքները կսկսվեն շուտով»
14:33, 29 մայ
Էրդողան. «Նոր սահմանդրության համար աշխատանքները կսկսվեն շուտով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}