• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 23:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:07, 16 Դեկտեմբեր 2019

Մաշալյան. «Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում»

Մաշալյան. «Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում»

Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին։

Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես Թուրքիայի հայեր` մեզ ցավ է պատճառում, որ 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած ցավալի դեպքերը այլ երկրների խորհրդարաններում օգտագործվում են որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման միջոց։

Մենք ցանկանում ենք, որ այս հողերում տեղի ունեցած խնդրի մասին այս հողերում ապրող մարդիկ խոսեն։ Հատկապես ցանկանում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, կողմերը  կարողանան երկխոսել։ Քանի որ կողմերը միմյանց հետ չեն կարողանում խոսել, խոսելու իրավունքը վերապահվում է երրորդ, չորրորդ կողմերին, օվկիանոսի մյուս կողմում գտնվողներին։

Երանի Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հնարավոր լիներ կյանքի կոչել, Վիեննայի հանդիպումները իրականացնել, պատմաբանների համատեղ հանձնաժողովը հիմնել։ Այս ամենը բաներ են, որ մենք պետք է կարգավորենք։ Քանի որ այս ամենը հետաձգվում է, հետևաբար հարցն օգտագործվում է որպես լծակ Թուրքիային ճնշելու համար։

Այս նպատակով ասպարեզ բերված «հայկական թեզը» այնպիսի զգացողություն է առաջացնում, որ մենք պարզապես օգտագործվում ենք։ Սա բարոյական չեմ համարում։ Հարցը քաղաքական կողմ ունի։  Այն մեկնաբանելու հարցը քաղաքական գործիչների գործն է։ Ես քաղաքական գործիչ չեմ։ 

Որպես հայ համայնք՝ մենք ինտեգրված ենք Թուրքիայի հասարակությանը։ Մենք 100 տարի առաջ տեղի ունեցածը հիշելով մոռացանք, մոռանալով հիշում ենք։ Սա Ստամբուլի հայ համայնքի ընտրությունն  է։ Մենք ընտրել ենք այստեղ ապրելը։ Եվ այդ հանգամանքը մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում։ Քաղաքական հարցերը, որոնք ծավալվում են Թուրքիայի հայ համայնքից դուրս, կամա թե ակամա մեզ վրա էլ են ազդեցություն թողնում։ Նման հարցերի հրահրումը Թուրքիայում, ավելացնում է ատելության խոսքը»։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Հունական օրաթեթր․ «Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը»
Հունական օրաթեթր․ «Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը»

«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}