Քաղաքական17:24, 29 Նոյեմբեր 2019
Թուրքիայում մտահոգ են, որ ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Սիրիայի քրդերի հետ
Պենտագոնի կայքում հայտարարություն է տարածվել Սիրիայի քրդերի զինված ջոկատների՝ «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) հետ համատեղ գործողություն սկսելու մասին: Թուրքական մամուլը նկատել է տալիս, որ ԱՄՆ-ի զինուժը միտք չունի դուրս գալ Սիրիայից, թեև հայտարարվել էր, որ դուրս է գալու:
Նշվում է, որ հայտարարության մեջ հղում է արվում Իրաքում ԱՄՆ-ի համատեղ գործողությունների հրամանատար գեներալ Ռոբերտ Ուայթիին, ով տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակելու են գործողությունները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (այս զորախմբի մեծամասնությունը կազմում են քրդական YPG-ի զինյալները) հետ:
Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Սիրիայում իրենց մնալու նպատակն այն է, որ ԻՊ-ը (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) վերահսկողություն չհաստատի Սիրիայի նավթահանքերի վրա:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ԻՊ-ն ԱՄՆ-ի համար պատրվակ է դարձել Սիրիայից դուրս չգալու համար ու հիշեցնում, որ նախորդ շաբաթ էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ շարունակելու են աջակցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈւ/SDF)` կրկին պատճառաբանելով, որ ԻՊ-ի վերակտիվանալը կանխելու հարցում քրդերը կարևոր դերակատար են:
Նշենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում Սիրիայի հյուսիսում գործող քրդական կազմակերպություններին, այդ թվում «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, դրա ռազմական թևը հանդիսացող ԺՊՈՒ/YPG-ին ու ԱՄՆ-ի կողմից հիմնված SDF-ին: Պաշտոնական Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական միավորումներին՝ պահանջելով դադարեցնել նրանց հետ համագործակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քայհան Թյուրքմենօղլուի գլխավորած պատվիրակության հետ։
Նա հանդիպել է մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Էրդողանի հետ։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |