Հասարակական10:01, 26 Նոյեմբեր 2019
Թուրքիայում տարեցտարի ավելանում է կանանց սպանությունների թիվը
Վերջին տարիներին Թուրքիայում ավելացել է կանանց դեմ ուղղված բռնության դեպքերի թիվը։
«Դադարեցնենք կանանց սպանությունները» հարթակի հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ․-ից սկսած Թուրքիայում կանանց սպանությունների թիվը ամեն տարի աճում է։ Այսպես, եթե 2011թ․ գրանցվել էր ընդամենը 121 նմանատիպ հանցագործություն, ապա հետագա տարիներին պատկերը եղել է հետևյալը՝
2012թ․ սպանվել է 210 կին
2013թ․ սպանվել է 237 կին
2014թ․ սպանվել է 294 կին
2015թ․ սպանվել է 303 կին
2016թ․սպանվել է 328 կին
2017թ․սպանվել է 409 կին
2018թ․ սպանվել է 440 կին
2019թ․ 10 ամիսվա ընթացքում էլ ներկա կամ նախկին ամուսնու կամ սիրեցյալի, որևէ հարազատի կամ մեկ այլ անձի կողմից սպանվել է 383 կին։
«Դադարեցնենք կանանց սպանությունները» հարթակի նախագահ Գյուլսյում Քավի խոսքով՝ բռնության ենթարկվելն այսօր կանանց ամենամեծ խնդիրն է, այն ավելի մեծ սպառնալիք է, քան նույնիսկ գործազրկությունը և կրթության ոլորտում առկա անհավասարությունը։
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա՝ նոյեմբերի 25-ի առթիվ Թուրքիայում մի շարք միջոցառումներ և երթեր են կազմակերպվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |