• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 22:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն16:25, 14 Նոյեմբեր 2019

Թուրքիայի նախագահ. «Պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը դեռ ուժի մեջ է»

Թուրքիայի նախագահ. «Պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը դեռ ուժի մեջ է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո անցկացված համատեղ ասուլիսի ընթացքում:

Էրդողանի խոսքերով ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ համակրանք ունեցող որոշ շրջանակներ, ապատեղեկատվություն տարածելով, փորձում են հանրության ընկալումները թունավորել, թուրք-ամերիկյան հարաբերությունները փչացնել: Ըստ նրա՝ այդ շրջանակները փորձում են անգամ պատմական հարցերը աղավաղելով թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերություններին հարվածող նոր խնդիրներ առաջ բերել:

Նա նշել է, որ հանդիպման  ընթացքում Թրամփին փոխանցել է, որ Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին  ընդունած որոշումները ծառայում են վերոնշյալ նպատակին, վիրավորում են թուրք ազգին, ձգտում են թուրք-ամերիկյան հարաբերություններին վրա ստվեր նետել:

Շարունակելով թեման՝ Էրդողանը կրկին առաջ է տարել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի տխրահռչակ թեզերը.

«104 տարի առաջ պատերազմական պայմաններում տեղի ունեցած խնդրի վերաբերյալ որոշում կայացնողները ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է լինեն: Այս հարցում մեր ճակատը բաց է, գլուխներս՝ ուղիղ, ինքնավստահությունը՝ բարձր: Բացեիբաց ասում եմ՝ Թուրքիան այս հարցում երկխոսության և ազատ քննարկման միջավայրի կողմնակից է: Դեռ ուժի մեջ է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին հայկական կողմին մեր արած առաջարկը»: 

Վերջում Էրդողանը խոսել է նաև արխիվները բացելու մասին թուրքական կողմի  «պատրաստակամության»մասին:

«Մենք մեր բոլոր արխիվները բացել ենք, ԶՈՒ-ի արխիվներում 1 մլն-ից ավել փաստաթղթեր կան: Ամեն պահ կարող են (հայերը) գալ, շրջեն այդ արխիվներով, տեսնեն և իրենց ուսումնասիրությունները կատարեն» ասել է Էրդողանը մոռանալով, սակայն, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ օտարերկրացի, այդ թվում՝ հայ ուսումնասիրողների համար արխիվների ոչ բոլոր բաժիններն են հասանելի:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Կրոնական գործերի կենտրոնում անդրադարձել էր Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}