Իրավական17:15, 01 Նոյեմբեր 2019
Թուրքիայում դատախազության հրամանով զինվորները կոտրել են քրդերեն գրությամբ գերեզմանաքարը

Մուշի Բուլանըք շրջանի Էրենթեփե գյուղում դատախազության հանձնարարականով զինվորները կոտրել և տարել են 2012թ. հունիսի 6-ին բանտում մահացած, Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP-ԽԺԿ) գյուղական կառույցի ղեկավար Այդըն Քայայի գերեզմանաքարը:
Աղբյուրի փոխանցմամբ` Այդըն Քայայի գերեզմանաքարի վրա քրդերեն գրություն կար` «Քեզ չենք մոռանալու» (Em te ji bîr nakin):
Քայայի ավագ եղբայրը` Հյուսեյին Քայան «Mezopotamya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ իրեն հոկտեմբերի 27-ին կանչել են շրջանային ոստիկանական վարչություն, սակայն ինքը հոկտեմբերի 29-ին է ներկայացել:
Նրա խոսքով` ոստիկանության հրամանատարը նրան ցույց է տվել եղբոր` Այդըն Քայայի գերեզմանի լուսանկարը և ապա հարցրել, թե ի՞նչ է նշանակում գերեզմանաքարի գրությունը:
Հյուսեին Քայան պատասխանել է, որ քրդերեն գրված է` «Քեզ չենք մոռանալու» և այլ իմաստ չունի:
«Այնուհետև ինձ ասաց, որ դատախազությունը հրահանգել է, որպեսզի քանդեն այս գերեզմանաքարը: Զինվորների հետ միասին գնացինք գերեզման: Քարագործ վարպետի էլ էինք կանչել, սական նա չկարողացավ քարը հանել, որից հետո զինվորները ինձ ասացին, որ հրաման կա և կոտրեցին գերեզմանաքարն ու տարան»,-ասել է Հյուսեին Քայան:
Այդըն Քայայի եղբայրը նաև նշել է, որ որևէ փաստարկ չեն ներկայացրել, թե ինչու են զինվորները քանդում և տանում գերեզմանաքարը:
Այս դեպքը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Մուշի պատգամավոր Մենսուր Ըշըքը խորհրդարանի օրակարգ է տեղափոխել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Grok-ի կողմից բազմաթիվ օգտատերերի ուղարկվել են վիրավորական գրություններ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |