Ցեղասպանություն10:06, 30 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այդ մասին Քալընը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:
Հատկանշական է, որ նախագահի խոսնակը գրառման մեջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի փոխարեն նախընտրել է կիրառել «հայկական բանաձև» եզրույթը:
Քալընը մասնավորապես գրել է.
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած հայկական բանաձևն ամոթալի օրինակներից մեկն է, թե ինչպես են պատմությունը գործիք դարձնում քաղաքականության համար: Նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ, նախևառաջ թող նայեն իրենց պատմությանը, «ASALA» և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ահաբեկչական կազմակերպությունների արյունոտ անցյալին, որոնց աջակցում են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |