• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 17:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն16:37, 30 Հոկտեմբեր 2019

Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովին խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: 

Նա նկատել է տվել, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը ԱՄՆ-ի անվտանգության քաղաքականության, դիվանագիտական հարաբերությունների մեջ և ներքաղաքական կյանքում սկսել է լուրջ հետևանքների հանգեցնել:

Էրդողանը, դիմելով ամերիկյան հանրությանը և ամբողջ աշխարհին, ասել է. «Այս քայլը մեզ համար որևէ արժեք չունի, այն չենք էլ ճանաչում: Եթե անկեղծ խոսենք. «Իրենք նվագում, իրենք էլ՝ պարում»: Այս է: Սրան հակառակ՝ մեզ վշտացնում է, որ մեր երկրի նկատմամբ արվող այս զրպարտությունները որևէ երկրի խորհրդարանում ընդունվում են: Սա ի՞նչ ընկալում է»:

Թուրքիայի նախագահն այնուհետև կրկնել է նախկինում իր կողմից բազմիցս հնչեցված տեքստերը.

«Մենք տարիներով ասում ենք, որ այս հարցը պատմաբանների և հնագետների գործն է: Պատվիրակենք նրանց, պատվիրակություն ստեղծենք, թող աշխատեն, որ այս հարցին քաղաքական աստառ չտան: Այս բոլոր աշխատանքներն անելուց հետո քաղաքական գործիչները սեղանի շուրջ նստեն և կատարվածն իր անունով կոչեն: Եվ մենք մեր արխիվները բացեցինք: Այս պահին մեր արխիվում այս հարցին առնչվող միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Եթե հայերն ունեն, թող նրանք էլ բացեն իրենց արխիվները, բայց հայերը մինչև այսօր այս հարցին վերաբերող որևէ արխիվ չեն կարողացել բացել: Չունեն էլ, որ բացեն»:

Նա հայտնել է, որ Թուրքիան չի ճանաչում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  կատարած քայլն ու ընդունած որոշումը: Ըստ Էրդողանի՝ մի երկիր (ԱՄՆ-խմբ.), որի պատմությունը լի է «ցեղասպանություններով, ստրկացումներով ու գաղութացումներով», չի կարող Թուրքիային ո՛չ դաս տալու, ոչ է՛լ որևէ խոսք ասելու իրավունք ունենալ: 

Էրդողանը անդրադառնալով ASALA-ի գործունեությանը, ասել է. «Թուրքիան մի երկիր է, որն անցյալում երկար տարիներ շարունակ տուժել է հայկական ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներից: Հիմա ես կրկին դիմում եմ Ամերիկային՝ 1970-80 թվականներին ASALA-ն 21 տարբեր երկրներում թուրքական դեսպանատների ու ներկայացուցչությունների վրա ավելի քան 100 հարձակում է իրականացրել: Դուք դրանից տեղյա՞կ եք:  Դրա փաստերը, ամեն ինչը կա մեր ձեռքում: Այդ հարձակումների հետևանքով մեր ավելի քան 40 դիվանագետներ ու ներկայացուցիչներ են զոհվել: Դրանից տեղյա՞կ եք»:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել միակողմանի որոշումներ չկայացնել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

«Ասում եմ ևս մեկ անգամ. մեր հավատքի մեջ ցեղասպանությունը կտրականապես արգելված է: Այստեղ տեղահանություն դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնողները միայն ու միայն մեղավոր փնտրելու նպատակ ունեն: Այդպիսի մեղադրանքը համարում ենք մեր ժողովրդին ուղղված ամենամեծ վիրավորանքը: Ալլահի կամքով խորհրդարանն (Թուրքիայի մեջլիս - խմբ.) անհրաժեշտ պատասխանը կտա պատմական իրողություններին հակասող և ամբողջությամբ ներքաղաքական նպատակներ հետապնդող այդ քայլին: Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ցանկանում եմ, որ տեքստը ընդունվի միաձայն ու մենք էլ նույն կերպ այն ուղարկենք ԱՄՆ»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}