• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 05:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:02, 30 Հոկտեմբեր 2019

Թուրքիայի նախագահականից ևս արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահականից ևս արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

Ալթունը նշել է,  որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես  մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ըստ նրա՝ ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից իրավիճակի վատթարացման համար: 

Ֆահրեթթին Ալթունը մասնավորապես ասել է.

«Նախագահ Էրդողանը հայ համայնքին իր ցավակցությունն ու վշտակցությունն էր հայտնել: Նա միևնույն ժամանակ  նշել էր, որ ցանկանում  է պատմության հանձնաժողով հիմնել, որը կուսումնասիրի Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերը: Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների  գործիք չդարձնել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, որ արտաքին ուժերի միջամտությունները բավականաչափ ցավ են պատճառել տարածաշրջանին, իսկ դա ոչ մի լավ բան չի բերի մեր հարաբերություններին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}