• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 00:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:00, 25 Հոկտեմբեր 2019

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային հանձնել քրդական ուժերի հրամանատարին

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային հանձնել քրդական ուժերի հրամանատարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինին, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:

«ԱՄՆ-ն մեզ պետք է հանձնի Մազլում կեղծանվամբ ահաբեկիչին, ով ներառված  է առավել վտանգավոր ահաբեկիչների ցուցակում։ Կարծում եմ, որ մեր արդարադատության նախարարությունն էլ այս ընթացքում գրավոր հարցում կանի և կպահանջի Թուրքիային հանձնել նրան։ ԱՄՆ-ն պետք է նրան մեզ տա»,-ասել է Էրդողանը՝ դատապարտելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահը կապ է պահպանում  Մազլում Քոբանիի հետ։

Էրդողանը նաև դատապարտել է այն երկրներին, որոնք կապ են ունեցել հիշյալ քուրդ հրամանատարի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ 1997թ.-ին Թուրքիան կարողացավ հասնել քրդերի առաջնորդ  Աբդուլլահ Օջալանի արտահանձմանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Twitter-ի էջում հայտնել էր, որ  գոհ է մնացել Ֆերհադ Աբդiի  հետ ունեցած հեռախոսազրույցից։

«Ինձ իրոք դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը։ Նա գնահատում է այն, ինչ մենք արեցինք, իսկ ես գնահատում եմ այն, ինչ արեցին քրդերը։  Հավանաբար եկել է ժամանակը, որ քրդերը շարժվեն դեպի նավթային պաշարներով հարուստ շրջան»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։

I really enjoyed my conversation with General @MazloumAbdi. He appreciates what we have done, and I appreciate what the Kurds have done. Perhaps it is time for the Kurds to start heading to the Oil Region!

— Donald J. Trump (@realDonaldTrump) October 24, 2019


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
06:57, 13 հուլ
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
13:59, 11 հուլ
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
15:42, 09 հուլ
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»
Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»
ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}