Քաղաքական17:24, 23 Հոկտեմբեր 2019
ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը:
Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ վարվել իրենց բաժանված շոկոլադի տուփերի:
«Ես «ոչ» եմ ասում այդպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:
Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և հավելել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում:
Նշենք, որ շոկոլադե տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |