Քաղաքական10:31, 16 Հոկտեմբեր 2019
Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան

Նախօրեին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Թուրքական աղբյուրներն այդ հանգամանքը չեն շեշտում։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անհրաժեշտ են համարել քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զինված ուժերի միջև Սիրիայի տարածքում բախում թույլ չտալու հարցում։ Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ։
Հեռախոսազրույցի մասին Կրեմլից արված հայտարարության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից չպետք է օգտվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բանտարկված անդամները, որոնք հսկվում էին քուրդ զինյալների կողմից։
Երկու նախագահները շեշտել են, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստել հոկտեմբերի վերջին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո սահմանադրական հանձնաժողովի նիստի գումարմանը։
Հայտնի է դարձել, որ Էրդողանը Պուտինի հրավերով առաջիկա օրերին աշխատանքային կմեկնի Ռուսաստան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |