Միջազգային12:39, 10 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի միջազգային արձագանքները

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից: «Խաղաղության ակունք» կոչվող ռազմագործողության մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իրազեկել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին:
Եփրատի արևելքում գտնվող զինյալ քրդերի դեմ ուղղված ռազմական օպերացիայի միջազգային արձագանքները՝ ստորև.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներխուժել է Սիրիա: Միացյալ Նահանգները չի աջակցում այդ հարձակմանը և փոխանցել է Թուրքիային, որ այդ օպերացիան վատ գաղափար է»:
ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարով
«Ռուսաստանը չի ներքաշվելու Թուրքիայի և Սիրիայի հակամարտության մեջ: Ռուսաստանը Սիրիայում է բոլորովին այլ պատճառներով»:
Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին
«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Թուրքիային քննադատող համատեղ հայտարարություն են պատրաստում»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաաս
«Թուրքիայի ռազմագործողությունը նոր հումանիտար աղետի և փախստականների ալիքի պատճառ կարող է դառնալ: Կոչ ենք անում Թուրքիային վերջ տալ այդ օպերացիային և անվտանգային շահերը խաղաղ ճանապարհով ապահովել»:
Հոլանդիա արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկ
«Հոլանդիան դատապարտում է Թուրքիային: Թուրքիան պետք է հետ դառնա այդ ուղուց»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
«Մեր դաշնակից Թուրքիան անվտանգային մտահոգություններ ունի: Ենթարկվում է ահաբեկչական սոսկալի հարձակումերի և միլիոնավոր սիրիացի փախստականների համար դարձել է ապաստան: Հարկ է խուսափել տարածաշրջանն ապակայունացնելուց և լարվածությունն ավելացնելուց: Հույս ունենք, որ Թուրքիան իրականացրած օպերացիան կլինի համաչափ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

Հունաստանը որոշում է կայացրել ինչև 12 ծովային մղոն ընդլայնել իր տարածքային ջրերն Էգեյան ծովում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Նշվում է, որ տարեկան արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Սիրիայում (45%), Հունաստանում (13.5 %) և Ադրբեջանում (8.8%)։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |