• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 00:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:33, 10 Հոկտեմբեր 2019

PKK. «Սիրիայում յուրաքանչյուր տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու»

PKK. «Սիրիայում յուրաքանչյուր  տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու»

«Քուրդիսատանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:

PKK-ն հայտնել է, որ թուրքական պետության զավթիչ հարձակումների դեմ յուրաքանչյուր տուն, բնակավայր, փողոց վերածվելու է մարտական դիրքի և քրդական մյուս կառույցներին կոչ արել ակտիվացնել գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Գործադիր կոմիտեի հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ֆաշիստ-գաղութատիրական Թուրքիան, քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ ուղղված միջազգային դավադիր հարձակման 21-րդ տարելիցին` 2019թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ից  Ռոժավա (Արևելք) Քուրդիստանի ուղղությամբ ողջ սահմանի երկայնքով զավթիչ և ցեղասպանական գործողություն է սկսել»:

Նշվում է, որ այդ պահից սկսած Սիրիայի հյուսիսային և արևելյան սահմանամերձ քրդաբնակ գյուղերն ու գյուղաքաղաքները ռմբակոծվել են բարբարոս թուրքական բանակի տանկերի, գնդացիրների և ինքնաթիռների կողմից:

«Այն, ինչ չկարողացավ 2014թ. սեպտեմբերի 15-ին Քոբանիի դեմ հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաջողել, այժմ ցանկանում է հաջողել քրդերի և մարդկության թշնամի «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության ֆաշիստական դիկտատուրան»,- նշված է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ «Քուրդիսատանի բանվորական» կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում: 

Աղբյուր`    Anfturkce.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
13:55, 15 հուլ
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Թուրքիան և Կատարն ազգամիջյան համաձայնագիր են ստորագրել
17:52, 14 հուլ
Թուրքիան և Կատարն ազգամիջյան համաձայնագիր են ստորագրել

Այսուհետև կողմերը կհամագործակցեն երրորդ երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում:

Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»
09:51, 14 հուլ
Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»
Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»
ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}