Միջազգային10:21, 28 Օգոստոս 2019
Էրդողանը ցանկանում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով գտնվում է Մոսկվայում։ Ժուկովսկու օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը և այլ պաշտոնատար անձինք։
Էրդողանը և Պուտինը մասնակցել են Մոսկվայում կազմակերպված «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառի բացման արարողությանը։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հիշեցրել, որ Թուրքիայում էլ այս տարի անցկացվել է 14-րդ «IDEF» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։
Էրդողանը նշել է, որ 2018թ․ Թուրքիան շուրջ 2․5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմարդյունաբերական արտադրանք է արտահանել։ Նրա խոսքով՝ ավիացիոն արդյունաբերության ոլորտում երկիրը մեծ քայլերով առաջ է ընթանում, իսկ թուրքական արտադրության T-129 ռազմական ուղղաթիռը հետաքրքրել է մի շարք երկրների։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հետզհետե մեծանում է։ Այս տարի ակնկալվում է, որ Թուրքիան նախընտրող ռուս զբոսաշրջիկների թիվը կհասնի 6 միլիոնի։ Երկկողմ առևտրաշրջանառությունը այս պահին կազմում է 25 մլրդ դոլար։ Այս ոլորտում, ըստ Էրդողանի, նպատակը 100 մլրդ դոլարի մակարդակին հասնելն է։
Էրդողանն նաև անդրադարձել է սեպտեմբերի 17-ից 22-ն անցկացվելիք ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական «Teknofest Festivali»-ին՝ Պուտինին հրավիրելով մասնակցել այդ միջոցառմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |