12:09, 25 Հուլիս 2019
Կարո Փայլան. «Բորիս Ջոնսոնի պապը պայքարեց, որ ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter» միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։
«Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող էր և քաղաքական գործիչ, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնակալության և երիտթուրքերի քաղաքականության դեմ։ Նա ասում էր, որ երիտթուրքերը երկիրը կանգնեցնում են աղետի առաջ և նա իրավացի դուրս եկավ։ Ալի Քեմալը դեմ էր նաև հայերի տեղահանության որոշմանը», - գրել է Փայլանը:
Այնուհետև Փայլանը նշում է, որ երբ Մեծ Բրիտանիայի վարչապետի պապը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, վերջինս պայքարեց, որ Հայոց ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն։
«Անգլիացիաների և Անկարայի կառավարության միջև ստորագրված գաղտնի համաձայնագրով Մալթայում գտնվող իթթիհադականները վերադարձան Անկարա ու այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին կատարած ցեղասպանության համար։ Իսկ Ալի Քեմալը որակվեց որպես դավաճան։ Նա Իզմիթում, լինչի դատաստանի ենթարկվելով, սպանվեց։ Նա խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Պահանջում էր, որ հաշիվ տրվի Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար։ Եթե հաջողության հասներ, կազատվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներով պետությունից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց և կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ»,-եզրափակում է Փայլանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |