Տարածաշրջան10:43, 16 Հուլիս 2019
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը

Պաշտոնական Անկարան, ի պատասխան Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը, հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները, և այդ որոշումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրենց համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշման մեջ Կիպրոսի թուրքերի մասին ոչինչ չի ասվում, մինչդեռ, ըստ թուրքական կողմի պնդումների, նրանք հույների հետ հավասար իրավունքներ ունեն կղզու բնական ռեսուրսների նկատմամբ։
Թուրքական իշխանությունները ԵՄ-ին մեղադրել են կանխակալ վերաբերմունք ունենալու և կողմնապահ դիրքորոշում ցուցաբերելու մեջ։
2016 թվականի «պետական հեղաշրջման փորձի տապալման» 3-րդ տարեդարձի օրը Թուրքիայի դեմ նման որոշում ընդունելը, ըստ պաշտոնական Անկարայի, խորհրդանշական իմաստ ունի։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ 1963-ից հետո Կիպրոսի Հանրապետությունը չի ներկայացնում Կիպրոսի թուրքերին և այս առումով իրենց և Կիպրոսի թուրքերի համար այն իրական պետություն չի կարող համարվել։
«Քանի դեռ ԵՄ-ն այս իրականությունը չի ընդունել և Կիպրոսի թուրքերին շարունակում է ընկալել որպես փոքրամասնություն, այլ ոչ թե հավասար իրավունքներով օժտված կղզու ընհանուր տեր, չի կարող Կիպրոսի հարցում կառուցողական որևէ ներդրում ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |