Տարածաշրջան12:40, 15 Հուլիս 2019
Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել

Հունական «Fileleftheros» (Ֆիլելևթերոս) թերթի տարածած տեղեկության համաձայն՝ թուրքական «FATİH1» հորատիչ նավը հունական Կիպրոսի Պաֆոս բնակավայրի հանդիպակաց ջրերում իրականացրած հորատման աշխատանքների արդյունքում հայտնաբերել է 170 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ։
Հունական թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Թուրքիան հաջողությամբ է իրականացնում հորատման աշխատանքները և ամենևին մտադրություն չունի հետքայլ անելու։ Զուգահեռ է անցկացվում նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ այն առումով, որ Թուրքիան չնայած ԱՄՆ ճնշումներին՝ այդ հարցում էլ հետքայլ չկատարեց։
Եվրամիության կողմից հնարավոր պատժամիջոցների մասին խոսելով՝ հունական թերթը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնում, որ Թուրքիան շարունակելու է իր գործունեությունը և արդեն շատ մեծ գումարներ է ծախսել հորատման աշխատանքների համար։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե հունական կողմը չհամագործակցի իրենց հետ, իրենք, միևնույնն է, շարունակելու են իրենց գործունեությունը։
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետության փոխվարչապետ և արտգործնախարար Քուդրեթ Օզերսայն էլ նշել էր, որ չկա այնպիսի պատճառ, որի համար Թուրքիան դադարեցնի հորատման աշխատանքները։ Ըստ նրա՝ Թուրքիան ապահովում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում ուժերի հավասարակշռությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |