Միջազգային17:08, 09 Հուլիս 2019
Պուտինը 2 ամսում 2 անգամ կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա երկու ամսում երկու անգամ կմեկնի Թուրքիա։ Սիրիայի անվտանգության գոտու հետ կապված քննարկումների շրջանակներում Ստամբուլում երկու խոշոր գագաթաժողով տեղի կունենա։
Դրանցից առաջինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կկայանա առաջիկա ամսում։ Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Իդլիբում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում Թուրքիան մյուս կողմերից աջակցություն կխնդրի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու իր գաղափարի համար։ Ավելի վաղ կողմերի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ էին կազմակերպվել նաև Թեհրանում և Սոչիում։
Իսկ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Էրդողանը կհյուրընկալի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին։ Այս 4 երկրների մասնակցությամբ ևս մեկ հանդիպում սիրիական թեմայով կայացել էր նաև անցյալ տարի։
Էրդողանի, Պուտինի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի մասնակցությամբ 2-րդ հանդիպման ժամանակ նախատեսվում է սիրիական հարցի բազմակողմանի քննարկում։ Նախորդ տարի դարձյալ Ստամբուլում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի հակամարտության պատճառով ծագող և տարածաշրջանային ու համաշխարհային կայունությանն ու անվտանգությանն ուղղված ռիսկերի ու սպառնալիքների կապակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |