Քաղաքական10:50, 08 Հուլիս 2019
Հունաստանի նոր վարչապետն ու Թուրքիայի ակնկալիքները

Հուլիսի 7-ին Հունաստանում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում երկրի վարչապետ է ընտրվել «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Կիրիակոս Միցոտակիսը։ Նա շոշափելի առավելությամբ հաղթել է իր մրցակցին՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։
Թուրքական մամուլն անմիջապես ուշադրություն է հրավիրել նոր վարչապետի՝ Թուրքիայի հետ ունեցած առնչություններին։
Բանն այն է, որ Միցոտակիսը Հունաստանում հայտնի քաղաքական գործիչների ընտանիքից է։ Նրա հայրը՝ Կոնստանտին Միցոտակիսը, նույնպես զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 1990-1993 թվականներին։ Սակայն մինչ այդ պաշտոնը ստանձնելը՝ 1967թ․ Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Կոնստանտինը կալանավորվել է։ Իսկ այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի աջակցությամբ փախել է Թուրքիա և յոթ տարի ապրել աքսորյալի կարգավիճակում:
Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ թուրքական մամուլում տեսակետներ են հնչում, թե արդյոք Միցոտակիսը կընդառաջի՞ Թուրքիային գյուլենականներին արտահանձնելու հարցում, քանի որ հենց Թուրքիայի շնորհիվ է ժամանակին փրկվել նրա հոր կյանքը: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող գյուլենականներին արտահանձնելու հարցում խիստ անզիջում էր։
Նշենք նաև, որ գյուլենական համայնքի հետ կապի մեջ մեղադրվողներն առավել հաճախ քաղաքական ապաստանի համար Թուրքիայից դիմում են Գերմանիային և Հունաստանին։ Աղբյուրի համաձայն՝ մեկ տարում Թուրքիայից Հունաստանին ներկայացվել է շուրջ 4․000 նմանատիպ դիմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խաղաղության շուրջ վերջին բանակցությունները կայացել էին ընթացիկ տարվա հունիսի 2-ին կրկին Ստամբուլում:

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում անդրադաձել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին։

Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։
Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:
Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։
Թուրքիայի Սաքարյա նահանգի Գեյվե շրջանում երկու օր է, ինչ ուժգին անտառային հրդեհներ են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |