• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:55, 03 Հուլիս 2019

Թուրքագետի անդրադարձը Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի «Մագիլ» օպերացիային

Թուրքագետի անդրադարձը Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի «Մագիլ» օպերացիային

Առ այսօր շարունակվում են Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունները: Դրանց մասին պարբերաբար տարածվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները:

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ` «Մագիլ» օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հյուսիսիրաքյան հենակետերը:

Այս ընթացքում գործի են դրվել Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ուժեր, ինքնաթիռներ, հաուբիցներ և սեփական արտադրության «ATAK» տեսակի հարձակողական ռազմական ուղղաթիռներ։ Առաջին անգամ այս օպերացիայում թուրքական զինուժը կիրառել է տեղական արտադրության «Bora» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը:

Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժի հարվածներից սպանվել է 60 քուրդ զինյալ, իսկ Քանդիլի, Ավաշինի, Զափ, Բասյանի և Մեթինայի շրջաններում 54 զինյալ:

Հաքուրք, Ավաշին և մյուս շրջանները գտնվում են PKK-ի գլխավոր հենակետի՝ Քանդիլի արևմտյան հատվածում:

Նկատենք, որ 1992թ. ի վեր Թուրքիան պարբերաբար ռազմական օպերացիաներ է իրականացնում Իրաքի հյուսիսի տարբեր շրջաններում: «Մագիլ» ռազմական գործողությունից առաջ Թուրքիան վերոհիշյալ շրջաններում վերջին ռազմգործողություններն իրականացրել էր 2018թ.  հունիսին` նախագահական ընտրություններից առաջ:

Հատկանշական է, որ ինչպես անցյալ տարի հունիսին Թուրքիայի զինուժի կողմից իրականացված գործողությունները, այնպես էլ սույն տարի մեկնարկած «Մագիլ» ռազմական օպերացիան համընկնում էին նախընտրական շրջանների հետ և հիմնական նպատակը իշխող ուժի կողմից լրացուցիչ քվեների կորզելն էր: 

Պատահական չէ, որ Թուրքիայում գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), որը դեռևս մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կազմել էր «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, սատարեց Ստամբուլի նոր ընտրությունների նախաշեմին սկսված այդ ռազմագործողությունները:

MHP-ի կուսակցապետ Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ պետք է ոչնչացվեն PKK-ին պատկանող ողջ զինտեխնիկան, թաքստոցները և հավելեց, որ այդ նույն ռազմական գործողությունները պետք է կիրառվեն նաև Սիրիայի քրդերի` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների նկատմամբ: 

Հարկ է նշել, որ Թուրքիան PYD/YPG-ի ուժերը նույնացնում է PKK-ի հետ և համարում վերջինիս սիրիական թևը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (HDP-ԺԴԿ), ապա այն քննադատեց «Մագիլ» օպերացիան և PKK-ի դեմ ուղղված հարվածները որակեց որպես միջազգային իրավունքի խախտում: Քրդամետ կուսակցությունը իշխանություններին մեղադրեց երկրում առաջացած տարատեսակ ճգնաժամերն ավելի խորացնելու մեջ:  Նշվեց, որ Թուրքիան վերջին 40 տարում նմանատիպ 30 օպերացիա է իրականացրել և բացի մարդկային կորուստների աճից և երկրի ռեսուրսների սպառումից, որևէ օգուտ չի քաղել: 

Մյուս հանգամանքը կարող ենք դիտարկել PKK-ի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության համատեքստում: Թուրքիան այս և մնացած ռազմական օպերացիաներով ցանկանում է հետ մղել PKK-ի՝ Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված զինյալներին` դեպի Քանդիլի լեռներ: 

Իշխանությանը մոտ կանգնած լրատվականներում հանդիպում ենք «Հաջորդը Քանդիլն է» կամ «2-րդ քայլը Եփրատի արևելքն է» վերտառությամբ հոդվածների, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել սիրիական տարածքներում:

Բացի այդ, պետք է նշել, որ PKK-ի նկատմամբ վարած արտաքին քաղաքականության գլխավոր թիրախը հենց Քանդիլն է, ուստի կարելի նկատել, որ այս գործողությունները ուղղված են Քանդիլի  շրջափակմանը և PKK-ի գործողությունների նվազեցմանը:

Հարց է առաջանում, թե Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ե՞րբ հարվածներ կհասցնեն PKK-ի քանդիլյան հենակետերին. մի փոքր բարդ է ասել, սակայն բացառելի չէ, որ Թուրքիան այժմ PKK-ի վերահսկողության տակ գտնվող շրջանները քուրդ զինյալներից «մաքրելուց» հետո հնարավոր է նոր ժամանակավոր ռազմաբազաներ տեղակայի (ինչպես նախկինում է արել), այդպիսով փորձելով արգելք ստեղծել PKK-ի հնարավոր գործողությունների համար:

Հեղինակ`   Էլեն Քոքչյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}