• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Մարտ, 2021
Շաբաթ 13:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:55, 03 Հուլիս 2019

Թուրքագետի անդրադարձը Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի «Մագիլ» օպերացիային

Թուրքագետի անդրադարձը Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի «Մագիլ» օպերացիային

Առ այսօր շարունակվում են Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունները: Դրանց մասին պարբերաբար տարածվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները:

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ` «Մագիլ» օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հյուսիսիրաքյան հենակետերը:

Այս ընթացքում գործի են դրվել Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ուժեր, ինքնաթիռներ, հաուբիցներ և սեփական արտադրության «ATAK» տեսակի հարձակողական ռազմական ուղղաթիռներ։ Առաջին անգամ այս օպերացիայում թուրքական զինուժը կիրառել է տեղական արտադրության «Bora» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը:

Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժի հարվածներից սպանվել է 60 քուրդ զինյալ, իսկ Քանդիլի, Ավաշինի, Զափ, Բասյանի և Մեթինայի շրջաններում 54 զինյալ:

Հաքուրք, Ավաշին և մյուս շրջանները գտնվում են PKK-ի գլխավոր հենակետի՝ Քանդիլի արևմտյան հատվածում:

Նկատենք, որ 1992թ. ի վեր Թուրքիան պարբերաբար ռազմական օպերացիաներ է իրականացնում Իրաքի հյուսիսի տարբեր շրջաններում: «Մագիլ» ռազմական գործողությունից առաջ Թուրքիան վերոհիշյալ շրջաններում վերջին ռազմգործողություններն իրականացրել էր 2018թ.  հունիսին` նախագահական ընտրություններից առաջ:

Հատկանշական է, որ ինչպես անցյալ տարի հունիսին Թուրքիայի զինուժի կողմից իրականացված գործողությունները, այնպես էլ սույն տարի մեկնարկած «Մագիլ» ռազմական օպերացիան համընկնում էին նախընտրական շրջանների հետ և հիմնական նպատակը իշխող ուժի կողմից լրացուցիչ քվեների կորզելն էր: 

Պատահական չէ, որ Թուրքիայում գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), որը դեռևս մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կազմել էր «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, սատարեց Ստամբուլի նոր ընտրությունների նախաշեմին սկսված այդ ռազմագործողությունները:

MHP-ի կուսակցապետ Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ պետք է ոչնչացվեն PKK-ին պատկանող ողջ զինտեխնիկան, թաքստոցները և հավելեց, որ այդ նույն ռազմական գործողությունները պետք է կիրառվեն նաև Սիրիայի քրդերի` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների նկատմամբ: 

Հարկ է նշել, որ Թուրքիան PYD/YPG-ի ուժերը նույնացնում է PKK-ի հետ և համարում վերջինիս սիրիական թևը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (HDP-ԺԴԿ), ապա այն քննադատեց «Մագիլ» օպերացիան և PKK-ի դեմ ուղղված հարվածները որակեց որպես միջազգային իրավունքի խախտում: Քրդամետ կուսակցությունը իշխանություններին մեղադրեց երկրում առաջացած տարատեսակ ճգնաժամերն ավելի խորացնելու մեջ:  Նշվեց, որ Թուրքիան վերջին 40 տարում նմանատիպ 30 օպերացիա է իրականացրել և բացի մարդկային կորուստների աճից և երկրի ռեսուրսների սպառումից, որևէ օգուտ չի քաղել: 

Մյուս հանգամանքը կարող ենք դիտարկել PKK-ի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության համատեքստում: Թուրքիան այս և մնացած ռազմական օպերացիաներով ցանկանում է հետ մղել PKK-ի՝ Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված զինյալներին` դեպի Քանդիլի լեռներ: 

Իշխանությանը մոտ կանգնած լրատվականներում հանդիպում ենք «Հաջորդը Քանդիլն է» կամ «2-րդ քայլը Եփրատի արևելքն է» վերտառությամբ հոդվածների, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել սիրիական տարածքներում:

Բացի այդ, պետք է նշել, որ PKK-ի նկատմամբ վարած արտաքին քաղաքականության գլխավոր թիրախը հենց Քանդիլն է, ուստի կարելի նկատել, որ այս գործողությունները ուղղված են Քանդիլի  շրջափակմանը և PKK-ի գործողությունների նվազեցմանը:

Հարց է առաջանում, թե Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ե՞րբ հարվածներ կհասցնեն PKK-ի քանդիլյան հենակետերին. մի փոքր բարդ է ասել, սակայն բացառելի չէ, որ Թուրքիան այժմ PKK-ի վերահսկողության տակ գտնվող շրջանները քուրդ զինյալներից «մաքրելուց» հետո հնարավոր է նոր ժամանակավոր ռազմաբազաներ տեղակայի (ինչպես նախկինում է արել), այդպիսով փորձելով արգելք ստեղծել PKK-ի հնարավոր գործողությունների համար:

Հեղինակ`   Էլեն Քոքչյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանի՝ Արցախի մասին հայտարարության տողատակերն ու Հայաստանին հղված «ուղերձը»
16:23, 25 նոյ
Էրդողանի՝ Արցախի մասին հայտարարության տողատակերն ու Հայաստանին հղված «ուղերձը»

Էրդողանն այդ ուղերձով ընդգծում է պանթյուրքիստական ծրագրերի իրագործման և տարածաշրջանում առաջատար էներգափոխադրող երկիր դառնալու հարցում Թուրքիայի վճռականությունը։

Ինչքանո՞վ է թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրությունը կախված դրսի մատակարարումներից
23:24, 26 հոկտ
Ինչքանո՞վ է թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրությունը կախված դրսի մատակարարումներից

Թշնամական քարոզչամեքենան Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-ների լայնամասշտաբ կիրառումը ձգտում է նաև հոգեբանական ճնշման գործիք դարձնել հայկական կողմի վրա:

Թուրքական գենի կոդերում թաքնված է ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը. Այդեմիր Գյուլեր
12:15, 24 ապր
Թուրքական գենի կոդերում թաքնված է ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը. Այդեմիր Գյուլեր

Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիայի ռասիստական և ֆաշիստական արմատները սնվել են հայերի հանդեպ ավանդաբար ունեցած ատելությամբ։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ
Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ

Թուրքիայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացած զինվորականների թվում է ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատարը:

Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից

Էրդողանը, ելույթ է ունեցել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովի ժամանակ։

Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն
Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն

ԱԹՍ-ն կարող է շահագործվել -20-ից մինչև +50 եղանակային պայմաններում։

Թուրքիան չի բացառել Եգիպտոսի հետ ծովային սահմանների գծանշման շուրջ համաձայնագրի կնքումը
Թուրքիան չի բացառել Եգիպտոսի հետ ծովային սահմանների գծանշման շուրջ համաձայնագրի կնքումը

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Միջերկրական ծովում Եգիպտոսի կողմից իրականացվող նավթի և բնական գազի սեյսմիկ հետազոտական աշխատանքներին:

Անկարայում հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ
Անկարայում հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

Անկարայի դատախազությունը հայտարարել է, որ այդ պաստառները ֆինանսավորվել են Թուրքիայից, ուստի այդ անձանց բացահայտելու համար հետաքննություն է սկսվել։

լուսանկարներ

picture Պատարագ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}