Տարածաշրջան08:42, 18 Հունիս 2019
Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով աշխարհում առաջնային շարքերում է: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան «Դիսք» արհմիությունների միավորման ղեկավարության հետ հանդիպմանը:
Աղբաբան տեղեկացրել է նաև, որ վերոնշյալ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջինն է: Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ այդ երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարը հնարավոր է այն դեպքերում, երբ աշխատավորներն ընդգրկված են լինում արհմիությունների մեջ, որոնք էլ կոչված են պաշտպանելու նրանց իրավունքները:
Աղբաբան, հիշեցնելով 2014-ին ավելի քան 300 մարդու մահվան պատճառ դարձած Սոմա ածխահանքի աղետը, նշել է, որ այդ աղետից մինչ այսօր Թուրքիայի հանքահորերում նույնքան հանքափոր է զոհվել տարբեր պատահարների ու աշխատանքային վատ պայմանների հետևանքով:
ԺՀԿ-ի փոխնախագահն ուշադրություն է հրավիրել նաև վերջին շրջանում Թուրքիայում աճող գործազրկության վրա: Աղբաբայի ներկայացրած տվյալների համաձայն՝ երկրում այս պահին գործազուրկների թիվը հասել է 8.5 միլիոնի:
Նշվում է, որ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ու Ստամբուլում չեղարկված և հունիսի 23-ին նշանակված նոր ընտրությունների հետևանքով գործազրկության թիվը կրկին աճելու միտումներ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |