Քաղաքական07:42, 13 Հունիս 2019
Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների 7-րդ գագթնաժողովը: Դռնփակ հանդիպումից առաջ ելույթ ունեցած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ քննարկելու են 3 երկրների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կարիքները:
«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն բանի համար, որ անխախտ հիմքերի վրա հիմնված այս եռակողմ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի»,- ավելացրել է թուրք նախարարը:
Աքարն ավելի ուշ նաև առանձին-առանձին հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու Վրաստանցի պաշտոնակից Լեվան Իզորիայի հետ:
Հավաքին ելույթ ունեցած Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարեցտարի 3 երկրների մասնակցությամբ զորավարժությունների քանակը մեծանում է:
«Եթե 2018-ին մենք անցկացրել ենք 7 համատեղ զորավարժություն, ապա 2019-ին նախատեսում ենք անցկացնել 13 զորավարժություն»,- ասել է Հասանովը:
Վրաստանի պաշտպանության նախարարն էլ, շեշտելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կախված է միջազգային իրավունքի հիման վրա երկրների տարածքային ամբողջականությունից, ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիդալ Շաարը նշել է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական դերակատար:

Այդ առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները։

Հարցը վերաբերել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինաթափման գործընթացը քննարկելու համար հանձնաժողովի ստեղծմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |