• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հուլիս, 2025
Հինգշաբթի 13:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:15, 10 Հունիս 2019

Իսլամացված հայերի մասին ֆիլիմի շնորհանդեսը կկայանա Դիարբեքիրում

Իսլամացված հայերի մասին ֆիլիմի շնորհանդեսը կկայանա Դիարբեքիրում

Հունիսի 16-ին տեղի կունենա Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող «Թաքնված խաչ» վավերագրական ֆիլմի  շնորհանդեսը: Լրագրող Ալթան Սանջարի ռեժիսորությամբ նկարահանված ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի ու համաժողովների կենտրոնում:

Ֆիլմի մասին արված նկարագրության մեջ ասվում է. «Էղիլը մինչև 1915 թվականը հայերով բնակեցված և հայկական մեծամասնությամբ շրջաններից մեկն էր Դիարբեքիրում: 1915-ին և դրանից հետո տեղի ունեցած կոտորածներից ու բռնագաղթից հետո հայկական մշակույթն ամբողջությամբ ջնջվել է այնտեղ, ողջ մնացած հայ երեխաներն ու մնացած ողջ հայ բնակչությունը մուսուլմանացվել:

Հասարակության կողմից «մուսուլմանացված հայեր» անվանվող բնակչության 1-ին և 2-րդ սերունդները շարունակում են ապրել իրենց ինքնությունից հեռացած: Էղիլում, որտեղ վերջին տարիներին իրականացվող ուսումնասիրությունների, հաղորդումների ու կոնֆերանսների արդյունքում շատացել են ինքնության փնտրտուքները, սկսել է ի հայտ գալ «հայկականության հանգամանքը»:  

Երկու մասից բաղկացած ֆիլմի առաջին մասն ավելի շատ կենտրոնացել է 1915 թվականին այստեղ տեղի ունեցած կոտորածների վրա, իսկ 2-րդ մասը պատմում է ինքնության ճգնաժամի, տրավմաների ու փնտրտուքների մասին:

Լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելի 1 տարվա աշխատանքների հիման վրա նկարահանված ֆիլմը նպատակ ունի, Թուրքիայի ժողովրդավարացման գործում մեծ կարևորություն ունեցող 1915-ի Հայոց ցեղասպանությունը օրակարգ բերելով, կազմակերպել այն առերեսումը, որը կանգնած է Թուրքիայի բոլոր ժողովուրդների առջև:

Աղբյուր`    T24

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
15:08, 16 հուլ
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
15:28, 15 հուլ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի
ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

Թեմային անդրադարձած թուրքական աղբյուրը գրում է. «ԱՄՆ-ն մեր հարևան երկիրը վերածել է զինապահեստի»։

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}