Հասարակական13:12, 06 Հունիս 2019
Մարգար Եսայանին վրդովեցրել է Ստամբուլը նորից Կ.Պոլիս դարձնելու մասին կոչը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանին վրդովվեցրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբի (ANCA) Twitter-ի իր էջում արված գրառումը։
ANCA-ն իր էջում հրապարակել էր Այասոֆայի լուսանկարը, որում երևում են Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Լուսանկարին կից արված էր գրառում, որում ասվել էր.
«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։
Ի պատասխան դրան՝ Եսայանն իր էջում կիսվել է ANCA-ի հրապարակումով՝ կից գրությամբ արտահայտելով իր դժգոհությունը.
«Ստամբուլը հավերժ է լինելու: Սուլթան Մեհմեթ Նվաճողը Ստամբուլը գրավելուց հետո բյուզանդական ճնշումների փոխարեն 1461թ. հիմնեց Հայոց պատրիարքությունը»։
ANCA-ի գրառմանը պատասխանել են նաև թուրք օգտատերերը՝ նույն հաշթեգով տարածելով Օսմանյան կայսրության սուլթան և Կ. Պոլիսը գրաված Մեհմեթի, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարներով:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ANCA-ի գրառումը շատ նման է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախըտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած կարգախոսին, որում ասված էր.
«ԱՄՆ-ն կրկին դարձնենք հզոր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |