Հասարակական08:29, 05 Հունիս 2019
Մահմեդական հոգևորականը քննադատել է թուրք-հունական պատերազմում թուրքերի հաղթանակը

Իսլամական պահքի` Ռամադանի ավարտն ազդարարող տոնին Թուրքիայի Գազիանթեփի շրջանի մզկիթներից մեկի իմամը (մահմեդական հոգևորական) մզկիթ այցելած քաղաքացիների հետ զրույցում վիրավորել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքին և երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուին:
Ֆադըլ Յըլան անունով իմամը զրույցի ընթացքում ափսոսանք է հայտնել, որ թուրքերը քեմալական շարժման տարիներին թուրք-հունական պատերազմում հաղթանակներ են տարել:
«Մեզ խաբել են պատերազմում: Ինոնյուի առաջին ճակատամարտում (1919-1921թթ. թուրք-հունական պատերազմի առաջին փուլ) այսպես են հաղթել, Ինոնյուի երկրորդ ճակատամարտում այնպես են հաղթել, Սաքարիայում այդպես են հաղթել... Այսպիսի հերոսություններ են արել, այնպիսի հերոսություններ են արել... հույներին ծովն են նետել... հարց. ո՞րտեղ են նետել: Ամեն ինչ սուտ է, երանի թե այդ ժամանակ պարտություն կրեինք պատերազմում և գուցե ավելի ուշ կկարողանայինք նորից կառուցել Օսմանյան կայսրությունը»,-ասել է իմամը:
Հանրության լայն շրջանակներ բացասաբար են արձագանքել իմամի խոսքերին: Գազիանթեփի նահանգապետարանը սոցցանցում հայտարարություն է տարածել, որ իմամին զրկել են հոգևորականության աստիճանից:
Թեմային անդրադարձել են նաև Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Թեմային անդրադարձած թուրքական աղբյուրը գրում է. «ԱՄՆ-ն մեր հարևան երկիրը վերածել է զինապահեստի»։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |