• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված07:31, 30 Մայիս 2019

«Ռուսաստանը միակ երկրին է, որին այդպես էլ չկարողացանք հաղթել». թուրք վերլուծաբան

«Ռուսաստանը միակ երկրին է, որին այդպես էլ չկարողացանք հաղթել». թուրք վերլուծաբան

Թուրքական «Yeni mesaj» թերթում թուրք վերլուծաբան Աքըն Այդընը հրապարակել է մի ուշագրավ հոդված՝ «Ինչո՞ւ է Ռուսաստանը հանդուրժում Թուրքիային» վերտառությամբ։

Ըստ հեղինակի՝ վերջին տարիներին Թուրքիան Ռուսաստանի դեմ իրականակացրել է մի շարք քայլեր և հայտնվել է Ռուսաստանի համար հակադիր բևեռում, և Մոսկվան հանդուժել է այդ ամենը։

Թուրքիան Ռուսաստանի համար հակադիր ճակատում հայտնվեց Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ անելով մի շարք հակառուսական քայլեր և հայտարարություններ, և Մոսկվան դա էլ հանդուրժեց։  

«Թուրքիան Ռուսաստանի դեմ գործեց նաև Ղրիմի հարցում՝ չճանաչելով դրա կցումը Ռուսաստանին: Ու Մոսկվան դարձյալ հանդուրժեց։ Սևծովյան նեղուցներում գոյություն ունեն կոնվեnցիաներ։ Թուրքիայի թույլտվությամբ ամերիկյան ռազմանավերը մուտք գործեցին Սև ծով։ Ռուսները նորից հանդուրժեցին։ Ռուսաստանը մեր հարցում հանդուրժողականություն ցուցաբերեց նաև Սիրիայում։ Մինչդեռ ԱՄՆ-ն, որն իբրև թե մեր բարեկամն է, օր օրի սպառնում է մեզ և փորձում մեզ ծուղակը գցել։ Մենք չկարողացանք փրկել սպանված ռուս դեսպանին, ով գնդակահարվեց Անկարայում։  Մենք խոցեցինք ռուսական ռազմական ինքնաթիռ, բայց Ռուսաստանը մեզ հետ կապերը վերջնականապես չխզեց։ Մոսկվան նույնիսկ դրանից հետո չասեց Թուրքիային կվառեմ և կոչնչացնեմ»,- շարադրում է դեպքերը հոդվածի հեղինակը։

Փորձելով պարզել, թե որն էր Թուրքիայի նկատմամբ Մոսկվայի այդչափ հանդուրժողականության պատճառը՝ Աքըն Այդընը նշում է, որ խնդիրը պետք է դիտարկել տնտեսական և քաղաքական հարթության մեջ: Ռուսաստանը, հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական նշանականությունը, այդ ամենը հանդուրժեց միմիայն իր ժողովրդի շահերի համար։   Ըստ նրա՝ Մոսկվան շատ լավ հասկանում էր, թե ինչ տնտեսական և քաղաքական հետևանքներ կլինեն հակամարտության խորացման դեպքում։ Բացի ադ էլ կմեծանար ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր արևելքում։

«Այդ իսկ պատճառով Ռուսաստանը Թուրքիայի հարցում կտրուկ քայլերի չգնաց։ Չդարձավ Թուրքիայի թշնամին»:

Անդրադառնալով ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ եթե Անկարան ամերիկյան ճնշումների պատճառով հրաժարվի դրանցից, ապա Մոսկվայի համբերության բաժակը վերջնականապես կլցվի։

Վերջում թուրք վերլուծաբանը կոչ է հղում Թուրքիայի իշխանություններին. «Ի՞նչ օսմանյան ապտակից եք խոսում, եթե Ռուսաստանը միակ երկիրն է, որին այդպես էլ չկարողացանք հաղթել։ Եղեք ողջամիտ և ռացիոնալ»։

Աղբյուր`    Yeni Messaj

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}