08:03, 21 Մայիս 2019
Թուրք օգտատերերի արձագանքը՝ ռուսների հետ S-500-ների համատեղ արտադրության թեմային

Համացանցի թուրքական տիրույթում, ինչպես նաև երկկողմ փորձագիտական շրջանակներում, մեծ աղմուկ է հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ռուսաստանի հետ համատեղ S-500 ՀՕՊ համակարգեր արտադրելու մասին։
Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, ռուս պաշատոնյաներից մեկը, ի պատասխան Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը, ասել էր, որ Մոսկվան և Անկարան կարող են նման բան իրականացնել։
Թուրքական աղբյուրի տեղեկություններով՝ ռուս փորձագետները, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, նշել են, որ այդ հարցով պետք է ստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որպեսզի քննարկվեն մանրամասները։
Այս հարցի շուրջ ուշագրավ մեկնաբանություններ են արել թուրք օգտատերերը։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք հանդես են եկել կեղծանուններով.
Hunter-432
«Իհարկե, Ռուսաստանի հետ բարեկամությունը լավ է, բայց մենք կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, որում այս պահին Իրանն է գտնվում»։
Zula
«Եթե Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) չխոչընդոտի, ապա մենք կիրականանցնենք այդ ծրագիրը։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ մենք ռուսներից սովորեինք նման համակարգեր արտադրել»։
Putperest Abbas
«Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ ոչ մի գերտերություն, առավել ևս Ռուսաստանը, սեփական արտադրության ՀՕՊ համակարգերի տեխնոլոգիաներով չի կիսվի մեզ հետ»։
«45»
«Զարմանում եմ, թե ոնց են ռուսնեը վստահում Թուրքիայի նախագահին, որը գաղափար անգամ չունի ազգային տեխնոլոգիաների գաղտնիության մասին հասկացությունից։ Ինչքանո՞վ են ռուսները համոզված, որ Էրդողանն այդ համակարգերի տեխնոլոգիաները չի տարամադրի Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին»։
Ihsan
«Հետաքրքիր կլինի տեսնել ստոր ամերիկացիների դեմքի արտահայտությունը, երբ S-400-ները ժամանեն Թուրքիա»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |