• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 14:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված07:16, 13 Մայիս 2019

Երկտեղված հայրենիք. Նոր Զեյթուն

Երկտեղված հայրենիք. Նոր Զեյթուն

Զեյթուն և զեյթունցի:

Տեղանուն և ծագում ցույց տվող այս բառերը հայերենում վաղուց նոր իմաստ են ձեռք բերել: Հյուսիսարևելյան Կիլիկիայում գտնվող լեռնային անառիկ շրջանն իր անկոտրում, ազատատենչ հայորդիների ապստամբ և բռնություն չհանդուրժող էության շնորհիվ հպարտության ու ոգևորության աղբյուր է դարձել ամեն մի հայի համար:

«Զեյթուն» ասելով հասկանում ենք ազատություն, անկախություն, խիզախություն, իսկ «զեյթունցի» ասելով` ազատատենչ, խիզախ, անկոտրում հայ: 

20-րդ դար
Զեյթունի համայնապատկերը

Երբ 1375-ին փակվեց Կիլիկյան Հայաստանի պետականության փառավոր էջը, ամբողջ հայկական լեռնաշխարհում և Կիլիկիայում Զեյթունը թերևս միակ հայկական բնակավայրն էր, որը գրեթե մշտապես պահպանեց իր կիսանկախ վիճակը:

Բազմաթիվ պետություններ ու նույնիսկ Բյուզանդական կայսրությունը աշխարհի երեսից ջնջած օսմանցիները հաճախ էին ստիպված լինում հաշվի նստել այս լեռնային գավառի մի բուռ հայության հետ:

Զեյթունի 1862թ. ապստամբության ղեկավարները

Ի հեճուկս հայության այն մասի, որը մշտապես արդարացում է փնտրել, թե ինչու է ընդունել օտարի լուծը, զեյթունցիները ի սկզբանե մերժել են պատեհապաշտական դրսևորումները, գիտակցել են ինքնիշխանության, ինքնուրույնության, ազատության, անախության բարոյական և նյութական կարևորությունն ու ամեն ինչ արել այդ արժեքներն անխաթար պահելու համար:

   20-րդ դար
տեսարան Զեյթունից

Այս բնորոշումներն ամենևին պաթոսային ոճով արված արտահայտություններ չեն: Այդ է վկայում հենց Զեյթունի պատմությունը: 1626-27թթ. օսմանյան սուլթան Մուրադ 4-րդը ստիպված Զեյթունին կիսանկախության հրովարտակ տվեց: Հետագա դարերում Օսմանյան պետությունը, չհաշտվելով իր համար նվաստացուցիչ այդ կարգավիճակին, անընդատ փորձեր արեց վերացնել այդ կիսանկախ վիճակն ու ստրկացնել զեյթունցիներին: Նման փորձեր արվեցին 1780, 1808, 1819, 1829 և 1835 թվականներին, բայց բոլորն էլ ապարդյուն: Առավել հայտնի են Զեյթունի 1862թ., 1878թ. և 1895թ. ապստամբությունները: Ընդհանուր առմամբ 1780-1909 թվականների ընթացքում 41 անգամ զեյթունիցիները զենք վերցրին իրենց կյանքի ու իրավունքների պաշտպանության համար:

1915-ի Հայոց ցեղասպանության նախօրեին Զեյթունի գավառն ուներ շուրջ 20 հազար հայ բնակչություն: Զեյթունում հայերը զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, երկրագործությամբ և այգեգործությամբ: Նրանք նաև առևտրի անվտանգությունն ապահովելու նպատակով զինված խմբեր էին կազմում և ուղեկցում ապրանք տեղափոխող առևտրականներին այլ գավառներ, որպեսզի ավազակային հարձակումներից պաշտպանեն նրանց: Դրա դիմաց այդ խմբերը վարձատրվում էին:

                                             Զեյթունցի ուսանողներ


Ցեղասպանության արհավիրքը չշրջանցեց նաև Զեյթունը: Զեյթունցիները ևս ենթարկվեցին բռնագաղթի ու կոտորածների։

Բայց դա դեռ ավարտը չէր։ Ցեղասպանությունից փրկված զեյթունցիները 1930-ականներին մեկ անգամ ևս դրսևորեցին ապրելու և իրենց հայրենիքն ապրեցնելու կամք ու մայրաքաղաք Երևանի հյուսիսային մասում հիմնեցին Նոր Զեյթուն թաղամասը։

Քաջ զեյթունցիների հետնորդներն ապրեցին ու տեսան նաև Հայաստանի ու Արցախի «զեյթունացումը», երբ «զեյթունցիացած» հայությունը վերակերտեց իր անկախ պետականությունը և ազատագրեց մեր նոր պատմության «Զեյթուն» դարձած Արցախը...

Պետականության ձևավորումից հետո Երևանում կատարված վարչական փոփոխությունների արդյունքում այժմ Նոր Զեյթուն թաղամասը մաս է կազմում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի։

                               Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը

Քանաքեռ-Զեյթունի բնակչությունը մոտ 74.000 է։

Այս վարչական շրջանի տարածքում է վեր խոյանում նաև «Մայր Հայաստան» արձանը, որի շուրջ տարածվում է նշանավոր «Հաղթանակի զբոսայգին»։

                                     «Հաղթանակի զբոսայգու» մուտքը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվում են բազմաթիվ հանրային նշանակության շինություններ, զբոսայգիներ, գործարաններ։

Եվրասիական Միջազգային համալսարանն ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նույնպես այստեղ են գտնվում:

            Հայաստանի Ֆրանսիական համալսարանը

«Զեյթուն» անունը կրող այս թաղամասն ապրում է իր բնականոն կյանքով և իր անվամբ ապրեցնում արդեն լեգենդ դարձած Զեյթունի ու քաջ զեյթունցիների հիշատակը։

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}