Տնտեսական09:37, 26 Ապրիլ 2019
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կարտադրեն բեռնատար վագոններ
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բեռնատար վագոններ կարտադրեն, որոնք կգործարկվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծում:
Նախարարի խոսքով` Թյուդեմսաշի (TÜDEMSAŞ) ազգային և տեղական արտադրության 150 բեռնատար վագոն բեռներ են տեղափոխելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով:
«Ադրբեջանը և Թուրքիան նախագծել են, որ բեռնատար վագոնների համատեղ արտադրությունը կհիմնվի Ադրբեջանում»,- հայտնել է նա:
Թուրհանը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթիծը որպես ենթակառուցվածք շատ մեծ դեր ունի, հատկապես այն առումով, որ միավորում է Չինաստանից և Միջին Ասիայից դեպի Թուրքիա տանող բոլոր ճանապարհները:
«Խնդրո առարկա նախագիծը ոչ միայն կապում է 3 երկիր, այլև կապում է Անգլիան, Ֆրանսիան, Բելգիան, Ավստրիան, Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Չինաստանը»,-ասել է Թուրհանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |