Ռազմական07:22, 24 Ապրիլ 2019
Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն ենթադրությունները, թե Թուրքիան Ռուսաստանի կողմից մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեը կարող է ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում և Կատարում։
«S-400-ները Կատարում կամ Ադրբեջանում տեղակայելու մասին հարց մեր օրակարգում չկա։ Նման հարց երբևէ օրակարգում չի էլ եղել։ Այդ հարցի շուրջ մամուլում տևական ժամանակ խոսվում է, սակայն նման հարց չկա։ Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցինք։ Այժմ բանակցում ենք այդ համակարգերի հանձման շուրջ։ Եթե Ռուսաստանը մտադիր լիներ Ադրբեջանին վաճառեր այդ համակարգերը, ապա ուղիղ Ադրբեջանին կվաճառեր, միջնորդի կարիք չկա, չէ՞ որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են», ասել է Չավուշօղլուն։
Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում նման կեղծ լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ թուրք վերլուծաբաններից մեկը այդ թեմայի մասին գրել էր իր հոդվածներից մեկում։ Նշյալ հոդվածում հեղինակը ընդամենը նման ցանկություն էր հայտնել, այնինչ ադրբեջանական լրատվամիջոցները դա լիովին այլ կերպ էին ներկայացրել։
Բացի այդ էլ, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ այդ S-400 համակարգերը տեղակայվելու են Անկարայում ու Ստամբուլում, նա կարծես փաստացի հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |