Ցեղասպանություն08:30, 23 Ապրիլ 2019
Թուրքիայի իշխանությունների հերթական մեղադրանքը հայկական լոբբիին

Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները բացելու առաջարկի մասին 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու նպատակով։
«Այն ժամանակ, երբ Հայաստանում չի ապրում ոչ մի թուրք, Թուրքիայում ապրող հայերը խնդիրներ չունեն։ Բազմազգությունը Թուրքիայի ամենակարևոր ձեռբերումներից է»,- նշվել է մեկնաբանության մեջ: Եվ սա ասվում է այն դեպքում, երբ Թուրքիայում բնակվող հայերը ոչ միայն խնդիրների, այլ նաև բազում վտանգների մեջ են:
Թուրքիայի կառավարությունից առաջ են քաշել նաև այն անհիմն պնդումները, թե հայկական լոբբին և սփյուռքը խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
«Հայկական լոբբիի գործողությունները Թուրքիայի դեմ, առաջին հերթին վնասում են հայերի շահերին, ովքեր Հայաստանում ապրում են աղքատության մեջ։ Եթե հայկական լոբբին կարծում է, որ արևմտյան խորհրդարանների միջոցով կարող է ճնշում գործադրել Անկարայի վրա, ապա չարաչար սխալվում է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |