• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 02:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:28, 23 Ապրիլ 2019

Թուրք վերլուծաբանը կարծում է, որ Պուտինն է փրկելու Էրդողանին S-400-ների շուրջ ստեղծված իրավիճակից

Թուրք վերլուծաբանը կարծում է, որ Պուտինն է փրկելու Էրդողանին S-400-ների շուրջ ստեղծված իրավիճակից

Թուրք սյունակագիր Ջան Աթաքլըն  ուշագրավ հոդված է հրապարակել թուրքական ընդդիամդիր պարբերականներից մեկում, որտեղ անդրադարձ է կատարում ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը պատրաստվում է դրանք մատակարարել Թուրքիային։

«Հանրությունը կարող է չնկատել, որ S-400-ների շուրջ ստեղծված իրավիճակն ամենամեծ դժբախտությունններից մեկն է Թուրքիայի համար։ Հարցի էությունն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ իր երկիրը ՀՕՊ համակարգերի կարիք ունի։ Նա ասում է, որ Թուրքիան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին՝ Patriot համակարգեր ձեռքբերելու համար, բայց ԱՄՆ-ն հրաժավում է վաճառել դրանք։  Էրդողանը փնտրտուքի մեջ է ընկնում այլընտրանքային ՀՕՊ համակարգեր ձեռքբերելու համար։

Այնուհետև կապ է հաստատում Պուտինի հետ և սկսում հավակնել ժամանակակից S-400-ներին։ Պուտինն անմիջապես համաձայնում է։ Էրդողանը միանգամից ստորագրում է պայմանագիրը և կանխավճար տալիս։ ԱՄՆ-ն սկսում է դրանից անհանգստանալ և սպառնալ պատժամիջոցներով։

Արդյո՞ք Թուրքիան ճիշտ քայլ է անում, երբ ձգտում է ստեղծել սեփական ՀՕՊ համակարգեր։ Անշուշտ, այո։ Արդյո՞ք Թուրքիան արդարացի քայլ արեց, երբ չստանալով իր ուզածը, այլ աղբյուրներ փնտրեց։ Անշուշտ, այո։

ԱՄՆ-ն կարո՞ղ է մեր դեմ կիրառել շանտաժ և սպառնալիք։ Իհարկե ոչ։  Նույն Էրդողանը ԱՄՆ-ի հասցեին նման սպառնալիքներ հնչեցրեց, երբ ասաց, որ մենք արդեն որոշում ենք կայացրել և մեզ ոչ մեկ չի կարող հետ կանգնեցնել։  Ծափահարություններ ...  Լավ , իսկ արդյո՞ք մենք կգնենք այդ համակարգերը ստեղծված իրավիճակում։

Չեմ կարծում։  Թուրքիան նախկինում էլ նման արկածախնդրության մեջ ընկավ։ Ի պատասխան դրան,  այդ ժամանակ Էրդողանը նույնպես դաշինք կնքեց, սակայն արդեն ոչ թե ռուսների, այլ  չինացիների հետ։ Վերջնական արդյունքում մենք հրաժարվեցինք նաև չինական ՀՕՊ համակարգերից։ Այժմ լիովին այլ իրավիճակ է։ Այժմ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ ավելի մեծ ճնշում է գործադրում։ Էրդողանն այժմ ավելի վճռական հայտարարություններով է հանդես գալիս, երբ ասում է, որ Անկարան գնելու է ռուսական ՀՕՊ համակրգերը։ Սակայն Էրդողանին դա անել  չի հաջողվի և այդ հարցում նրան օգնության կհասնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Ինձ մի ասեք, թե դա հնարավոր չէ։ Եթե մենք գնենք այդ ՀՕՊ համակարգերը Ռուսաստանից, կվատացնենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, դա անխուսափելի իրողություն է։  Թուրքիան դրանից կտուժի ավելի շատ։ Դա գիտակցում են թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի նախագահները։ Պուտինին ձեռնտու է, որ Թուրքիան մի կողմից  ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցն է, իսկ մյուս կողմից Ռուսաստանի լավ բարեկամը։  Պուտինն այժմ չի ցանկանում, որ Թուրքիան անջատվի ՆԱՏՕ-ից և արևմտյան բլոկից: Ու չի ցանկանում Թուրքիայի պատճառով  ԱՄՆ-ի հետ վեճի մեջ ներքաշվել։ Դժվար չէ կռահել, որ ՆԱՏՕ-ից անջատվելուց հետո Թուրքիան  կփորձի Ռուսաստանի հետ ստեղծել դաշինք, որը չի բխի ռուս-թուրքական շահերից։ Անվտանգային համակարգը փոխելու` Թուրքիայի և Ռուսաստանի փորձերը  ֆինանսական առումով խնդիրներ կառաջացնեն։ Պուտինին ավելի շատ ձեռնտու է, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ և լինի Ռուսաստանի լավ բարեկամը։ 

Գալով եզրահանգման՝ նշենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման պարագայում մեծ խնդիրներ ենք ունենալու։ Էրդողանի էգոն դեռ նրան թույլ չի տալիս ասել՝ մենք չենք գնի ռուսական համակարգերը, ինչպես չինական ՀՕՊ-երի  դեպքում եղավ։ Բայց հնարավոր է, որ այդ հարցում իրեն օգնության հասնի Պուտինը և ասի չենք մատակարարում S-400-ները։  

Որոն՞ք են դրա հիմքերը։  Մի՞թե ԱՄՆ-ն չէր, որ ի սկզբանե ասում էր. «Եթե Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը տեղակայվեն Թուրքիային մատակարարվելիք F-35-ների կողքին, ապա ռուսական կողմը տեղեկություններ կհավաքի ամերիկյան կործանիչների մասին։ Նույն կերպ ռուսական կողմը կարող է ասել, թե նման պարագայում ամերիկացիները կարող են ծանոթանալ S-400-ի տեխնոլոգիաների հետ։ Պուտինը կարող է ասել նաև, որ Թուրքիան մեր լավ բարեկամն է, բայց մենք չենք ցանկանում հարաբերություններն ավելի վատացնել ԱՄՆ-ի հետ ինչ-որ ՀՕՊ համակարգերի պատճառով։ Այսպիսով կա հավանականություն, որ մենք չենք գնի ռուսական ՀՕՊ համակարգերը և կմոռանանք դրա մասին, կարծես ոչինիչ էլ չէր եղել»։

Աղբյուր`    Sozcu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}