08:26, 19 Ապրիլ 2019
Էրդողանի մամուլի խոսնակն ակնկալում է, որ Թրամփն այս տարվա ընթացքում կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև Սիրիայի հարցի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցի մասին։
Քալընը նշել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը պետք է շարունակվի և Սիրիայի հյուսիսում դե ֆակտո պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ Թուրքիայի վերահսկողության տակ։ Քալընի պնդմամբ` անվտանգության գոտին դե յուրե արդեն ստեղծվել է, որն իր մեջ ներառում է նաև Մանբիչ քաղաքը։
Մամուլի խոսնակը կարևորել է Ռուսաստանի հետ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցի մասին բանակցությունները։ Նա կարևորել է Սիրիայում նոր սահմանադրության ստեղծումը։
Քալընի խոսքերով, Թուրքիայի առաջնահերություններից է, որ ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբի վերաբերյալ համաձայնոթյունները իրականացվեն և դա կրի շարունակական բնույթ։
Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի՝ Սիրիա, այնուհետև Թուրքիա կատարած այցերից հետո առաջացած խոսակցություններին, թուրք պաշտոնյան հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիայի և Սիրիայի կառավարական ռեժիմի միջև կա ուղիղ կապ։
«Սիրիայի կառավարական ռեժիմի հետ որևէ երկխոսության մասին խոսք չկա։ Եթե մենք ցանկանում ենք որևէ հաղորդագրություն հղել կառավարական ռեժիմին, մենք դա անում ենք Ռուսաստանի և Իրանի միջոցով»,-եզրափակել է Քալընը։
Անդրադառնալով Թրամփի հնարավոր այցին, Քալընը ասել է, որ Թուրքիան նման ակնկալիք ունի և ԱՄՆ-ում էլ չեն բացառում, որ նման այց այս տարվա ընթացքում կարող է տեղի ունենալ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են։ Դա պայմանավորված է, Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի առքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |