Տնտեսական13:35, 16 Ապրիլ 2019
Թուրքիայում գնաճի մակարդակն իրականում 43 տոկոս է

Ամերիկացի անվանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է, որ Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) իրական մակարդակը 43 տոկոս է։
«Ճիշտ հաշվարկելու դեպքում 2019թ․ ապրիլի 13-ի դրությամբ Թուրքիայում ինֆլացիայի մակարդակը կազմում է 43 տոկոս։ Էրդողանի կառավարության՝ տարեկան 20 տոկոս ինֆլյացիայի մասին հայտարարություններին մի խաբվեք։ Թուրքիայի վիճակագրական ընկերության հաշվարկները վստահելի չեն», - գրել է Հենքը Twitter-ում։
Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Հենքը առանձին գրառմամբ անդրադարձել է նաև Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաք Ալբայրաքի ներկայացրած «բարեփոխումների փաթեթին», որով նախատեսվում է 5 մլրդ դոլարի աջակցություն ցուցաբերել թուրքական բանկերին։
«Էրդողանի նախատեսած 5մլրդ դոլարի աջակցությունը պարտքերի ճահճում ընկղմված թուրքական բանկերին օգնելու համար շատ փոքր և ուշացած քայլ է։ Քանի դեռ արժույթային խորհուրդ չի ստեղծվել, տնտեսության համար խարիսխ դարձած 40 տոկոսանոց ինֆլյացիայով և խղճուկ լիրայով ինչ էլ արվի, անօգուտ է», - գրել է տնտեսագետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեղեկությունների համաձայն՝ Հունգարիայում բացված նոր գործարանը տեղափոխվելու է Թուրքիա և հանձնվելու շահագործման 2026-ին:

Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:

Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |