Ռազմական12:37, 12 Ապրիլ 2019
Թուրքական լրատվամիջոցները համեմատել են F-35-ների և Su-57-երի տեխնիկական հնարավորությունները

Թուրքական մամուլում շարունակվում է օրակարգային մնալ ամերիկյան արտադրության նոր սերնդի F-35 կործանիչների հարցը, որոնք ԱՄՆ-ն պետք է մատակարարեր Թուրքիային։
Կայքերից մեկը ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ համեմատության մեջ է դրել F-35-ների և ռուսական արտադրության նոր սերնդի Su 57 կործանիչների ֆունկցիոնալ հնարավորությունները՝ինֆոգրաֆիկայի տեսքով։
Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրների պատճառով F-35-ների մատակարարման հարցը հարցականի տակ է, ինչի մասին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել էին թուրքական կողմին։ Վերջերս էլ թուրքական մամուլում ավելի շատ են շրջանառվում այն լուրերը, որտեղ նշվում է, թե թուրքական կողմն ամերիկյան կործանիչների փոխարեն կարող է ձեռք բերել ռուսական S-57-երը։
Այս համատեքստում աղբյուրը համեմատելով այդ կործանիչները գրում է, որ եթե F-35-ների առավելագույն արագությունը 1931 կմ/ժ է, ապա Su-57-երինը՝ 2600 կմ/ժ։ Թռիչքի տևողության առումով ռուսական ինքնաթիռները գերազանցում են ամերիկյաններին։ Մասնավորապես, եթե F-35-ը օդում կարող է մնալ առավելագույնը 2 ժամ 36 րոպե, ապա S-57-ը՝ 5.8 ժամ։ Աղբյուրի պնդմամբ՝ ամերիկյան կործանիչներն այդքան ճկուն չեն, որքան ռուսականները։
Օգտակար բեռնատորղության առումով էլ ռուսական ինքնաթիռները գերազանցում են ամերիկյաններին (10տ. /8.16 տ.)։ Առավելագույն թռիչքային զանգվածով էլ S-57-երը գերազանցում են F-35-ներին (35.480 կգ/ 31.751)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |