Մարզական07:59, 08 Ապրիլ 2019
Օզբիլիսը խոսել է «Վիլլեմ II»-ի հետ պայմանագիրը խզելու մասին

Թուրքական «Բեշիքթաշի» կողմից հոլանդական «Վիլլեմ II»-ին վարձակալության հանձնված հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոկի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի և հոլանդական ակումբի պայմանագիրը խզվել էր:
Նման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ հայ ֆուտբոլիստը խաղի ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ:
Օզբիլիսը Instagram-ում կատարած գրառմամբ պարզաբանում է ներկայացրել թեմայի վերաբերյալ:
«Հավանաբար գիտեք, որ իմ և «Վիլլեմի» ճանապարհները բաժանվել են:
Նախ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, իմ թիմակիցներին, խոհանոցի աշխատակիցներին, բժշկական անձնակազմին և «Վիլլեմ II»-ի հիանալի երկրպագուներին:
Ստեղծված իրավիճակի պարագայում կցանկանայի պարզաբանում տալ: Ճիշտ է, ես հրաժարվել եմ փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիթլարդի» հետ խաղում: Դա սխալ էր և ես արդեն ներողություն եմ խնդրել դրա համար: Զգացմունքներս տեղի տվեցին, երբ ես տեսա, որ խաղադաշտ պետք է դուրս գա մի ֆուտբոլիստ, որը 2 շաբաթ վնասվածք ուներ և խաղից առաջ ընդամենը մեկ անգամ էր մարզվել խաղի նախորդ օրը: Խնդիրը ո՛չ այդ ֆուտբոլիստի մեջ է, ո՛չ էլ իմ չխաղալու, խնդիրը իրավիճակի մեջ էր: Ես իսկապես ցավում եմ, որ ամեն ինչ այդպես ավարտվեց:
Վշտացած եմ նաև «աշխատել չցանկանալու» որակումից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պրոֆեսիոնալ եմ, կարգապահ և ազնիվ»,- գրել է Օզբիլիսը:
Նշենք, որ Օզբիլիսի պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |