Իրավական11:12, 03 Ապրիլ 2019
Գերմանացի երգիծաբանը հայց է ներկայացրել Մերկելի դեմ, Էրդողանին վիրավորող իր բանաստեղծությունը քննադատելու համար

2016թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն գրած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Պատճառն այն է, որ Մերկելը քննադատել էր գերմանացի երգիծաբանի բանաստեղծությունը։
Գործի վերաբերյալ առաջին դատական լսումները կկայանան ապրիլի 16-ին։
Ավելի վաղ Բյոհմերմանի փաստաբանը Մերկելին հղած նամակում պահանջել էր, որ Գերմանիայի կանցլերը հրապարակավ հրաժարվի բանաստեղծության վերաբերյալ քննադատությունից։ Ի պատասխան Գերմանիայի կառավարությունից պատասխանել էին, որ նշյալ բանաստեղծությունն իրենց կողմից որակվել է, որպես «գիտակցված վիրավորանք» Էրդողանի հասցեին։
Հիշեցնենք, որ Բյոհմերմանը 2016թ. գերմանական «ZDF» հեռուստաալիքի «Neo Magazin Royale» երգիծական հաղորդման ժամանակ Էրդողանին ուղղված բանաստեղծություն էր ընթերցել, որում Թուրքիայի նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ու ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ:
Երգիծաբանի ընթերցած բանաստեղծությունը հանգեցրել էր թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների լարվածությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |