06:42, 02 Ապրիլ 2019
ԱՄՆ-ն կասեցնում է F-35-ների պահեստամասերի մատակարարումը Թուրքիային
Պենտագոնից հայտարարություն է արվել, ըստ որի՝ նոր ամերիկյան սերնդի F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը Թուրքիային ժամանակավորապես սառեցվում է։
Հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից գնումից, ինչին կտրականապես դեմ է ԱՄՆ։
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ եթե S-400-ները Թուրքիային մատակարարվեն, ապա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված F-35-ներն այլևս չեն մատակարարվի Թուրքիային։ Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Թուրքիան պետք է ստանար 100 միավոր F-35։
Պենտագոնի խոսնակը մասնավորապես ասել է.
«Մինչ մենք Թուրքիայից սպասում էինք, որ վերջինս կկայացնի վերջնական որոշում ու կհրաժարվի S-400-ներից, F-35-ների հետ կապված գործառնական հնարավորությունների ստեղծման և մատակարարման գործընթացը սառեցվեց։ Բայց այս կարևոր հարցի շուրջ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը շարունակվում է»։
Թուրքիան դեռ չի արձագանքել Պենտագոնի որոշմանը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |