• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հունիս, 2025
Չորեքշաբթի 05:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:41, 01 Ապրիլ 2019

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացված)

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացված)

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքները:

Ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ 194.678 քվեատուփերից բացվել է 192.742 քվեատուփ: Հաշվարկվել է ձայների 99.01.%-ը:

Ինֆոգրաֆիկայում գունային բաժանմամբ ներկայացված են կուսակցությունների ստացած քվեների տեղաբաշխվածությունը:

Ըստ այդմ`

1. Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ստացել է հաշվարկված ձայների 44.42 տոկոսը:       

2. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»՝ (ԺՀԿ-CHP)`  30.07 տոկոս:

3. Ազգայնական ուղղվածության «Լավ կուսակցությունը»՝ (İYİ Parti- ԼԿ)` 7.46 տոկոս:         

4. «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը»՝ (ԱՇԿ-MHP)` 7.25 տոկոս: 

6. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ (HDP-ԺԴԿ) 4.22 տոկոս:

7. Արմատական «Երջանկություն» կուսակցությունը՝ 2.68 տոկոս:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով իշխող ԱԶԿ-ն հաղթել է Թուրքիայի՝  Ստամբուլ , Քոջաելի,  Սաքարիա Դյուզջե, Զոնգուլդաք, Բալըքեսիր, Բուրսա, Ուշաք, Դենիզլի, Աֆյոնքարահիսար, Իսփարթա, Քանիա, Նիղդե, Աքսարայ, Նևշեհիր, Քըրըքքալե, Կայսերի, Յոզգաթ, Չորում, Սամսուն, Թոքաթ, Սիվաս, Քահրամանմարաշ, Քիլիս, Գազիանթեփ, Օրդու, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադըյաման, Գիրեսուն, Գյումուշհանե, Տրապիզոն, Էլազիգ, Բինգյոլ, Էրզրում, Ռիզե, Մուշ, Բիթլիս, Շըրնաք, Աղրը նահանգներում։

Քեմալական ԺՀԿ-ն հաղթել է՝ Էդիրնե, Չանաքքալե, Թեքիրդաղ, Յալովա, Իզմիր, Այդըն, Մուղլա, Բուրդուր, Անթալիա, Մերսին, Ադանա, Հաթայ, Բիլեջիք, Բոլու, Անկարա, Քըրշեհիր, Էսքիշեհիր, Սինոփ, Արթվին, Արդահան նահանգներում։

Քրդամետ  ԺԴԿ-ն հաղթանակ է տարել Թուրքիայի  Կարս, Իգդիր, Վան, Սիիրթ, Բաթման, Հաքքարի, Մարդին, Դիարբեքիր նահանգներում։

Ազգայնական ԱՇԿ-ն հաղթել է Էրզինջան, Օսմանիյե, Քարաման, Չանքըրը, Քարաբյուք, Բարթըն, Քասթամոնու, Քյութահյա, Մանիսա, Բայբուրթ նահանգներում։

Ընտրություններին մասնակցող «Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը» հաղթել է միայն Դերսիմ նահանգում։

Ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունների ներկայացուցիչները հաղթել են միայն առանձին համայնքապետարաններում։

Իշխող ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի միջև սուր պայքար է ընթացել Ստամբուլ քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներ՝ Բինալի Յըլդըրըմը և Էքրեմ Իմամօղլուն գրեթե հավասար ձայներ են հավաքել (Յըլդըրըմ՝48.70%, Իմամօղլու՝ 48.65%): Աննշան տարբերությամբ նախնական արդյունքներով հաղթում է ԱԶԿ-ի թեկնածու Յըլդըրըմը։ Սակայն ԺՀԿ-ն պնդում է թե, իր թեկնածուն է հաղթել։ 

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրան-Իսրայել առճակատման ֆոնին Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի
14:26, 17 հուն
Իրան-Իսրայել առճակատման ֆոնին Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի

Թուրքիան մշակել է համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու:

Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի հեռուստատեսության շենքի վրա
11:17, 17 հուն
Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի հեռուստատեսության շենքի վրա

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
12:40, 16 հուն
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}