Իրավական09:45, 31 Մարտ 2019
Փայլանին ու կուսակից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդություն է ներկայացվել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը 44 պատգամավորի վերաբերյալ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունից զրկելու նպատակով միջնորդություններ է ուղարկել խորհրդարան (մեջլիս):
Միջնորդություններն ուղարկվել են Թուրքիայում այսօր տեղի ունեցող տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններից ընդամենը 1 օր առաջ՝ մարտի 30-ին:
44 միջնորդությունից 39-ը վերաբերվում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: Նրանց շարքում է նաև Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը և ԺԴԿ-ի համանախագահներ Սեզաի Թեմելլին ու Փերվին Բուլդանը:
Նկատենք, որ Կարո Փայլանի նկատմամբ Անկարայի և Դիրաբեքիրի դատախազություններում սկսված առանձին հետաքննությունների մասով ավելի վաղ նրան անձեռնմխելիությունից զրկելու 2 միջնորդություն արդեն ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան: Հայ պատգամավորի վերաբերյալ հետաքննություններն իրականացվում են Թուրքիայի քր. օրենսգրքի 301-րդ (Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը և դրա կառույցները վիրավորելը) և 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելը) հոդվածների շրջանակներում:
Մյուս 5 միջնորդություններից 3-ը վերաբերում են գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներին, ընդ որում նրանցից մեկը կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է:
Մեկ միջնորդություն իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավորի վերաբերյալ է, մեկն էլ` «Թուրքիայի բանվորական կուսակցության» (TİP-ԹԲԿ) պատգամավորի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |