Ռազմական08:20, 26 Մարտ 2019
Ռուս սենատոր. «ԱՄՆ-ն կարող է կորցնել Թուրքիային զենք մատակարելու մենաշնորհը»

Ռուս քաղաքական գործիչ, սենատոր Իգոր Մորոզովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահի` Ռուսաստանի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ պայմանագիրը չխզելու մասին հայտարարությանը:
Սենատոր Մորոզովը ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարման փուլում են և շուտով դրանք կլինեն Թուրքիայի տարածքում և հավելել, որ ԱՄՆ-ն չի կարողանալու միջամտել այդ գործընթացին:
Մորոզովը, նշելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ ռազմականտեխնիկական համագործակցություն է ծավալում, ասել է.
«Վաշինգտոնը փորձում է շահարկել Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ակնհայտ է, թե ինչու է ԱՄՆ-ն դա անում: Էրդողանի վերջնական որոշման վերաբերյալ Սպիտակ տնից բազմաթիվ սպառնալից, շահադիտական և մանիպուլյացնող հայտարարություններ են հնչել»:
Սենատորի խոսքով` Էրդողանը ցանկանում է տարբեր ուղղություններով բաշխել քաղաքական և ռազմատեխնիկական ռիսկերը:
«ԱՄՆ-ն կարող է կորցնել Թուրքիային զենք մատակարելու մենաշնորհը»,-ընդգծել է Մորոզովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա, ավելացնելով, որ ավելի վաղ իրենք ԱՄՆ-ին հայտնել էին «Patriot» ՀՕՊ համակարգեր գնելու ցանկության մասին, բայց կոնգրեսն արգելել էր այդ համակարգերի վաճառքը Թուրքիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |