• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հուլիս, 2025
Ուրբաթ 15:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված10:30, 25 Մարտ 2019

Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել

Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառարվարման ընտրություններից մեկ շաբաթ առաջ բավականին վիճահարույց հայտարարություն է արել: Թուրքական ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ընտրություններից հետո կարող են Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը փոխել՝ այն դարձնելով մզկիթ:

Էրդողանի այս հայտարարության պատճառներն ավելի լավ հասկանալու համար խնդրո առարկա հայտարարությունը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից:

Առաջինն այն է, որ Թուրքիայի նախագահն այդպիսի հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից 1 շաբաթ առաջ: Այս հայտարարությամբ իսլամիստ Էրդողանը կարող է իր կուսակցության թեկնածուների համար հատկապես Ստամբուլում լրացուցիչ ձայներ ապահովել կրոնական, իսլամիստ, ինչպես նաև ազգայնամոլական շրջանակներից: Պատահական չէ, որ Էրդողանը նշել է, թե այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ ՏԻՄ ընտրություններից հետո, մի ընտրություն, որը Թուրքիայում անցնում է նույնքան լարված ու նույնքան քաղաքականացված, որքան՝ խորհրդարանականը: Իսկ այս ընտրություններում երկրի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմի ու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի շանսերը գրեթե հավասար են գնահատվում:

Մյուս կողմից սա պետք է դիտարկել Օսմանյան կայսրության նկատմամբ Էրդողանի ունեցած անթաքույց հիացմունքի համատեքստում: Հայտնի է, որ երբ Օսմանյան սուլթան Մեհմեթ Նվաճողը 1453 թվականին գրավեց Կոստանդնուպոլիսը, այնքան էր տպավորվել 9 դար առաջ կառուցված աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարով, որ հրամայեց այն դարձնել մզկիթ: Ու 9 դար Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը հանդիսացած տաճարը այս անգամ էլ ավելի քան մեկուկես դար ծառայեց որպես Ստամբուլի գլխավոր մզկիթ՝ մինչ կկառուցվեր Սուլթանահմեթ մզկիթը: Օսմանյան կայսերական անցյալի, խորհրդանիշների, նույնիսկ բառապաշարի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող Էրդողանի կողմից որևէ հարմար պահի նման քայլի դիմելը կարող է տեղավորվել կայսրության նկատմամբ նրա ունեցած կարոտախտի դրսևորումների շրջանակներում:

Օսմանյան անցյալի նկատմամբ նրա ունեցած կարոտախտից է ածանցվում հաջորդ ասպեկտը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ ունեցած Էրդողանի ոչ միանշանակ վերաբերմունքը: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը շատ ավելի փոքր տարածքի մեջ է պարփակված՝ անուղղակիորեն մեղադրելով քեմալականներին Լոզանի պայմանագրի, Էրդողանի բնորոշմամբ, ոչ թուրքանպաստ դրույթներն ընդունելու մեջ:

Վերջին տարիներին Էրդողանը անընդհատ խոսում է իր առաջնորդությամբ  «Նոր Թուրքիայի» կառուցման մասին, որի հիմնադրման մասին նա պատրաստվում է հայտարարել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին:  2023-ին ընդառաջ տարբեր մեգանախագծեր իրականացնող (աշխարհի ամենամեծ օդանավակայան, ամենամեծ նախագահական պալատ, Բոսֆորի նեղուցին այլընտրանքային նեղուցի կառուցում և այլն) ու հարևան երկրների տարածքներ զորքեր տեղակայող Էրդողանը կարծես հեռակա մրցակցության մեջ լինի Աթաթուրքի հետ: 1935-ին Աթաթուրքի նախաձեռնությամբ թանգարանի վերափոխված Այա Սոֆիայի տաճարը նորից մզկիթ դարձնելը կարելի է տեղավորել նաև այս մրցակցության շրջանակներում:

Էրդողանը ամենևին ոչ պատահական շեշտել է, որ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) միտքն է եղել Այա Սոֆիան դարձնել թանգարան, և հիմա իրենք կուղղեն ԺՀԿ-ականների այդ քայլը: Այս և այլ քայլերով Էրդողանը փորձում է կասկածի տակ դնել հանրապետության հիմնադիր Աթաթուրքի գործունեության անքննելիությունը՝ փորձելով խարխլել Աթաթուրքի անձի պաշտամունքի սյուները թուրքական հասարակության մեջ:

Պետք է նշել, որ Էրդողանի համար կարող է պարարտ հող լինել այն, որ տարիներ շարունակ Թուրքիայի հասարակության զգալի հատվածի, հատկապես կրոնամետ/իսլամիստ շրջանակների կողմից հաճախակի պահանջներ են հնչում Այա Սոֆիան մզկիթի վերածելու վերաբերյալ: Տարբեր կազմակերպություններ ու խմբեր կամ անհատներ բազմիցս փորձել են նամազ անել տաճարի ներսում:

Եվ վերջապես պակաս կարևոր չէ նաև Էրդողանի ձգտումը Թուրքիան դարձնել իսլամական կամ առնվազն սուննիական աշխարհի առաջնորդող պետությունը, ինչպիսին եղել է Օսմանյան կայսրությունը: Այստեղ ևս կարող է խորհրդանշական լինել  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնությունը:

Հեղինակ`   Ռաֆայել Սահակյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
13:55, 15 հուլ
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
12:16, 09 հուլ
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Թուրքիան և ԱՄԷ-ն մտադիր են առևտրի ծավալները հասցնել 40 մլրդ դոլարի
Թուրքիան և ԱՄԷ-ն մտադիր են առևտրի ծավալները հասցնել 40 մլրդ դոլարի

Էրդողանը նշել է, որ ԱՄԷ-ն դարձել է Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը Մերձավոր Արևելքում։

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}