Տարածաշրջան07:23, 22 Մարտ 2019
Թուրքիան խստորեն դատապարտել է Թրամփի իսրայելամետ հայտարարությունը

Թուրքիան խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի՝ Twitter-ում կատարած գրառումն այն մասին, որ անհրաժեշտ է ճանաչել Գոլանի բարձունքներում Իսրայելի իշխանությունը։
«52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձրունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանման համար»։
Սպիտակ տան ղեկավարի վերոնշյալ գրառմանն անդրադարձել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Քալընը մասնավորապես ասել է, որ այդ հայտարարությամբ ամերիկյան ղեկավարությունը փաստորեն աջակցում է Իսրայելի «զավթողական» քաղաքականությանը: Ըստ նրա՝ Թրամփն իր այդ հայտարարությամբ ավելի է խորացնելու արաբա-իսրայելական հակամարտությունը:
Իսկ Չավուշօղլուն Twitter-ում այդ կապակցությամբ գրառել է.
«Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է։ Միջազգային իրավունքներին հակասող Իսրայելի գործողություններն օրինականացնելու ԱՄՆ-ի ջանքերը կհանգեցնեն բռնության աճին տարածաշրջանում: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։
Հետաքրքրական է, որ Թրամփը նման հայտարարություն է անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ։
Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները խնդրահարույց տարածք է Սիրիայի և Իսրայելի միջև։ Դրանց մեծ մասը 1967թ. արաբաիսրայելական պատերազմից հետո վերահսկվում է Իսրայելի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքային միավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |